ՀՈԴՎԱԾ 1. «Վիճակախաղերի մասին» Հայաuտանի Հանրապետության (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-3-Ն) օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաեւ ինքնուրույն կամ հանձնարարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում առեւտրային), ինչպես նաեւ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր).»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «իրացումը» բառերից հետո լրացնել «բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի») բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում.
ա) հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչեւ յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաuտաթղթային տեuքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը եւ տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման եւ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաեւ համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:»,
բ) հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 31 -րդ եւ 32 -րդ կետերով.
«31 . Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաեւ տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին :
32 . Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:»:
գ) հոդվածի 5-րդ մասում «1-ից 3-րդ» բառերը փոխարինել «1-ից 32 -րդ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: