Armenian ARMSCII Armenian
Կ-10482-18.12.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-3-Ն) 2-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաեւ ինքնուրույն կամ հանձնարարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առեւտրային), ինչպես նաեւ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների եւ (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «իրացումը» բառից հետո լրացնել«, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի») բառերով:

Հոդված 3 . Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչեւ յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաuտաթղթային տեuքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը եւ տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման եւ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաեւ համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:».

բ)ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ եւ32 -րդ մասեր`

«31 . Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաեւ տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին :

32 . Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:».

գ) 5-րդ մասի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-32 -րդ» բառերով :

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: