Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10483-18.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության (30 մայիսի 2001 թվականի, ՀO-193) օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 15-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 21 -րդ կետով.

«21 . Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում

ԿՄ

Պ

Վ

:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանվող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակի լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը համարել պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա, գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու պահանջով: Յուրաքանչյուր այլ վայրում գործունեության նույն տեսակով զբաղվելու համար կպահանջվի նոր լիցենզիա: Վայրի պահանջի տակ նկատի է առնվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից անմիջականորեն (դրա համար նախատեսված ու հարմարեցված որեւէ խաղասրահում) անցկացումը: