Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10484-18.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.

«14.4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` բազային տուրքի տարեկան100000-ապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանվող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի դրույքաչափի սահմանման հետ: