Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի առաջին մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «(մասնագետների, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների)» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «(այդ թվում` առանձնացված ստորաբաժանումների)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: