Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-43-Ն) 4-րդ հոդվածի առաջին մասը «աշխատակազմերում» բառից հետո լրացնել «(այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: