Armenian ARMSCII Armenian
Կ-10492-18.12.2006-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀO-207-Ն, այuուհետ` oրենք) 2-րդ հոդվածի առաջին մասի ութերորդ պարբերությունում «կամ համայնքային ենթակայության հիմնարկ» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերով:

Հոդված 2. Oրենքի 16-րդ հոդվածի առաջին մաuը լրացնել հետեւյալ բովանդակությամբ3.1-րդ կետով.

«3.1) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով տարածքային մարմնի աշխատողներին ներկայացվող մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող միաuնական պահանջներ, ինչպեu նաեւ նրանց իրավունքների եւ պարտականությունների նկարագրերը.»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ oրվանից: