ՀՈԴՎԱԾ 1 . «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-72-Ն) 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինները»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 343-Ա որոշմամբ հաստատված Ցանկի 3-րդ կետով նախատեսված էր մշակել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ելնելով «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից եւ ՀՀ Վարչապետի 25.05.2006թ. N020-3310 հանձնարարականով մշակվել եւ սահմանված կարգով շրջանառության մեջ էր դրվել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը եւ վերահսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության արդյունքներից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերահսկողության ենթակա ոլորտի ընդգրկուն լինելու հանգամանքը, այն է` կառավարման տարբեր ոլորտների ընդգրկվածությունը եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում վերահսկողություն իրականացնելը, ակնհայտ դարձավ, որ տվյալ բանգավառի վերահսկողության իրականացման համար մեկ լիազոր մարմին սահմանելը նպատակահարմար չէ, ուստի, ելնելով վերոգրյալից, մշակվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: