Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1053-21.12.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀO-80) 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը:».

բ) 3-րդ մասի 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր 3-րդ նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն կետի կիրառման նպատակով արտարժութային պարտավորության Հայաստանի Հանրապետության դրամին համարժեքությունը որոշվում է հրապարակմանը նախորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ սահմանված պաշտոնական փոխարժեքով:».

գ) լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների եւ դրանցհամար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները):»

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) հոդվածի վերնագրից «հարուցող» բառը փոխարինել «իրականացնող» բառով.

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ սույն օրենքին եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:».

գ) 2-րդ մասում «դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին» բառերը փոխարինել « քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկին արգելվում էիր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռը ստանալու եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:».

բ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բանկին արգելվում էիր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման եւ նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: