Հոդված 1. «Բանկերի եւբանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 43-րդ հոդվածում`
ա)1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն բացառությունը չի տարածվում «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի չորրորդ մասով նախատեսված տեղեկությունների վրա:» .
բ) 1-ին մասի երրորդ պարբերության ««ա-զ» կետերում» բառերը փոխարինել««ա-ե» կետերում» բառերով.
գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս`
«8. Կենտրոնական բանկը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հավաքագրել բանկերի կողմից հրապարակվող ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպեu նաեւ մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը եւ իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եռամսյակային կտրվածքով անփոփոխ հրապարակել հավաքագրված տեղեկատվությունը՝ ըստ բանկերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: