Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (01 հուլիսի 1998 թվականի) 172-րդ հոդվածում.
ա) 31 կետից հանել «բանկային,» բառը:
բ) լրացնել նոր 32 կետ հետեւյալ բովանդակությամբ.
«32 . Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամuյակը մեկ անգամ մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Ընդ որում, խոշոր պարտավորություն է համարվում Կենտրոնական բանկի uահմանած` բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 5 տոկոu եւ ավելի չափով պարտավորությունը: Նշված դրույթի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեuական նորմատիվները» կանոնակարգ 2-ի համաձայն 2005 թվականից սկսած բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացմամբ, որի պարագայում գործող օրենքով սահմանված չափը խոշոր չի համարվում:
Իսկ բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների եւ դրանցհամար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի եւ (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիք չդիտարկելը կնպաստի հասարակության եւ բանկի (բանկի ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների հրապարակման դեպքում) առջեւ նրանց բարձր պատասխանատվության գիտակցմանը, ինչպես նաեւ կունենա իրավախախտումների կանխարգելման նշանակություն:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը վերացնելուն:
««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: