Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1054-27.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում, «ռադիոակտիվ նյութերի վերամշակման» բառերից հետո, լրացնել «ջրային համակարգերի» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ

Ջրային համակարգերի անվտանգության ապահովման դրույթները սահմանվում են ՀՀ ջրային օրենսգրքի գլուխ 12-ում` «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությունը»: Մասնավորապես, հոդվածներ 85 եւ 86-ով սահմանվում են, ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի եւ զննման պահանջները:

ՀՀ կառավարությունն ի կատարումն ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության եւ զննման կարգը հաստատելու մասին» 08.03.2003թ. N 686-Ն եւ «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման եւ փորձաքննության իրականացման կարգը» 31.07.2003թ. N 957-Ն որոշումները, որոնց պահանջների համաձայն Ջրային համակարգերի օգտագործման պահպանության միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունների կողմից ներկայումս կատարվում են համապատասխան գործընթացները:

ՀՏԿ-ները շահագործող կազմակերպությունը կազմված անվտանգության հայտարարագրերը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը, որոնք հիմք են հանդիսանում ՀՏԿ-ները պետական ջրային կադաստրում հաշվառելու համար:

Սակայն 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով (ՀՀ օրենքի նախագիծը ժամանակին չի համաձայնեցվել ՀՀ ջրտնտպետկոմիտե ի հետ եւ նրա մասնագետները օրենքի մշակման նախնական քննարկումներին չեն մասնակցել), ՀՀ ջրային օրենսգրքի պահանջներով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին լիազորված մի շարք առանցքային իրավասություններ տրված են նաեւ ՀՀառեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում կազմավորված տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:

ՀՀ օրենքներով սահմանված գործառույթների կրկնողություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացում` ջրային համակարգերը դրա գործողության ոլորտից դուրս բերելու համար:

« Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ տեղեկանք-հիմնավորմանն է կցվում է նաեւ Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը (2 էջ):