ՀՈԴՎԱԾ 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքում լրացնել 31 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
« ՀՈԴՎԱԾ 31 . ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների:
2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այն հանգամանքից, թե ծառայել է նա այլ պետությունում թե ոչ:
3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքներից եւ վարժական հավաքներից: