Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10551-05.01.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքում լրացնել 31 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

« ՀՈԴՎԱԾ 31 . ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


1. Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին   ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն` բացառությամբ Հայաստանի Հանրապետության  կառավարության կողմից սահմանված պետությունների:

2.Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության  քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այն հանգամանքից, թե ծառայել է նա այլ պետությունում թե ոչ:
 
3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից: