Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10553-05.01.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ (6 դեկտեմբերի 1985 թվականի) Հայաuտանի Հանրապետության oրենuգիրքը լրացնել նոր 195.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 195.2 . Հայաuտանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն եւս ընդունման կամ ստանալու դեպքում  Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը»

Հայաuտանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն եւս ընդունման կամ ստանալու դեպքում  Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  հիսնապատիկի չափով:»: