Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10554-05.01.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (1999թ. փետրվարի  5-ի)  ընտրական oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի.

ա/ 1-ին կետում «3-րդ հոդվածի» բառերն փոխարինել «4-րդ հոդվածի» բառերով.

բ/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ   5-րդ կետով՝

«5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի

ա/ 1-ն կետում «Հայաuտանի Հանրապետությունում փախuտականի կարգավիճակ ունեցող կամ uահմանված կարգով տրված փախuտականի ընտանիքի վկայականում նշված`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ոնեցող օտարերկրյա քաղաքացիները եւ «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական ունեցող» » բառերով:

բ/ 1-ին կետի 2-րդ պարբերությունում «փախuտականի կարգավիճակ ունեցող կամ uահմանված կարգով տրված փախuտականի ընտանիքի վկայականում նշված`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ոնեցող օտարերկրյա քաղաքացիները եւ «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական ունեցող» » բառերով:

գ/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7.Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են այդ նպատակով Երեւան քաղաքի յուրաքանչյուր ընտրատարածքում, իսկ մարզերում՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում կազմավորված մեկական ընտրական տեղամասում:»:

դ/ Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչությունների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Ուժը կորցրած ճանաչել  Օրենսգրքի 10-րդ հոդվածի 7-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածի.

ա/ 1-ին կետում «համար» բառից հետո լրացնել «,բացառությամբ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով կազմավորված ընտրական տեղամասերի:»:

բ/ 2-րդ կետում «նաեւ էլեկտրոնային կրիչով» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն օրենսգրքի 55.1 հոդվածով սահմանված ընտրողների ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձեւաթղթերը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի երբ օտարերկրյա քաղաքացիները սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին.»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 55.1 հոդվածով.

«Հոդված 55.1. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող   եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների գրանցման կարգը.

1. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված տեղամասային կենտրոններում:

2. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների քվեարկությունը կազմակերպելու նպատակով ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է`

1/ սույն օրենսգրքով ընտրական տեղամասի համար սահմանված ընտրողների առավելագույն թվից մինչեւ 3 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ,

2/ 2000 ընտրողի հաշվարկով ընտրողների գրանցում իրականացնելու համար ձեւաթղթեր, որոնք պետք է պարունակեն սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված սյունակները` առանց նույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված սյունակի, ավելացրած մեկ սյունակ` ընտրողի այլ պետության քաղաքացու անձնագրի տվյալները լրացնելու համար:

3. Գրանցվելու համար ընտրողը հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերը /Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը եւ այն պետության քաղաքացու անձնագիրը, որի քաղաքացին է նա միաժամանակ հանդիսանում/:

Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթղթերը, ընտրողների ցուցակի համապատասխան սյունակներում լրացնում նրա ազգանունը, անունը հայրանունը /հայրանունը եթե նշված է անձնագրում/, ծննդյան ամսաթիվը, ամիսը եւ տարին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ընտրողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վերջին էջում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նշում է կատարում քվեարկությանը մասնակցելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում եւ կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 56 հոդվածի 6-րդ կետից հանել « Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաեւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ կետով՝

«3. Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով՝

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետում «60 օրվա ընթացքում բառերը փոխարինել ոչ շուտ քան 40 եւ ոչ ուշ քան 30 օր առաջ» բառերով»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ կետում «չորրորդ» բառը փոխարինել «հինգերրորդ» բառով: