Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1059-09.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի ՀՕ-118)15-րդ հոդվածի 17-րդ կետի տասներորդ պարբերությունում«դրանցով» բառերը փոխարինել «դրանով» բառերով, իսկ «ձուլակտորների» բառերը «ոսկու» բառերով: 

Հոդված 2 . Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք-հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

ՀՀ ԱԺ կողմից 2006թ. մայիսի 23-ին ընդունված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-87-Ն) առկա տեխնիկական թերությունների պատճառով«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված` բանկային ոսկու շրջանառությանը վերաբերվող դրույթը ներկայումս անորոշ շարադրանք ունի: Անորոշության առկայությունը տարընթերցությունների տեղիք է տալիս, ինչը կարող ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների կորուստներ առաջացնել: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված եւ ՀՀ կառավարության կողմից 2006թ. սեպտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ամբողջությամբ չի վերացնում օրենքի համապատասխան դրույթում առկա անորոշությունը: Այս իսկ պատճառով անհրաժեշտ է շուտափույթ փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-87-Ն) ուժի մեջ է մտնում 2006թ. դեկտեմբերի 28-ին: