Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 40-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
ա) 2-րդ կետի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության թողարկած բոլոր այն պարտատոմսերի անվանական արժեքների գումարը, որոնք ապահովված են երրորդ անձանց կողմից պարտատոմuերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ, չպետք է գերազանցի այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով:».
բ) 5-րդ կետի «պատրաստվում է տպագրական եղանակով եւ» բառերը փոխարինել «տպագրական եղանակով պատրաստվելու դեպքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասի 2-րդ նախադասության եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխումը պայմանավորված է պարտատոմսերի շուկայի զարգացումը խթանելու համար նախադրյալների ստեղծմամբ, մասնավորապես՝
բաժնետիրական ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսերիանվանական արժեքի գումարը, անկախ ընկերության ունեցած գույքի արժեքից,կանոնադրական կապիտալի չափով սահմանափակելը տրամաբանական չէ, քանի որ աննպատակահարմար է դառնում ընկերության գույքով պարտատոմսերի ապահովումը:
Նշված փոփոխությունների նպատակն է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով միեւնույն խնդրի միատեսակ կարգավորումը:
Օրենքի Նույն հոդվածի 5-րդ կետում կատարվող փոփոխությունը պայմանավորված է հետեւյալով.
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընկերությունը կարող է թողարկել եւ տեղաբաշխել փաստաթղթային եւ ոչ փաստաթղթային ձեւի պարտատոմսեր, մինչդեռ 40-րդ հոդվածի 5-րդ կետը միանշանակ սահմանում է, որ պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով: