Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բաժնետիրական ընկերության թողարկած բոլոր այն պարտատոմսերի անվանական արժեքների գումարը, որոնք ապահովված են երրորդ անձանց կողմից պարտատոմuերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ, չպետք է գերազանցի այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով: »
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասի 2-րդ նախադասության եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխումը պայմանավորված է պարտատոմսերի շուկայի զարգացումը խթանելու համար նախադրյալների ստեղծմամբ, մասնավորապես՝
բաժնետիրական ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսերիանվանական արժեքի գումարը, անկախ ընկերության ունեցած գույքի արժեքից,կանոնադրական կապիտալի չափով սահմանափակելը տրամաբանական չէ, քանի որ աննպատակահարմար է դառնում ընկերության գույքով պարտատոմսերի ապահովումը:
Նշված փոփոխությունների նպատակն է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով միեւնույն խնդրի միատեսակ կարգավորումը:
Օրենքի Նույն հոդվածի 5-րդ կետում կատարվող փոփոխությունը պայմանավորված է հետեւյալով.
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընկերությունը կարող է թողարկել եւ տեղաբաշխել փաստաթղթային եւ ոչ փաստաթղթային ձեւի պարտատոմսեր, մինչդեռ 40-րդ հոդվածի 5-րդ կետը միանշանակ սահմանում է, որ պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով: