Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1064-16.01.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 մայիսի 2002 թվական, ՀՕ-337 ( այսուհետ` Օրենք) 32- րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր13.1 կետով.

«13.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երեւան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ։»։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը եւ շահագործումը.».

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 կետով.

«1.1) իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթեւեկությունը համայնքային ենթակայության ճանապարհների վրա.»։

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 85-րդ հոդվածի առաջին մասը « 32-րդ հոդվածի առաջին մասի» բառերից հետո լրացնել «13.1, » բառը, իսկ « 39-րդ հոդվածի առաջին մասի» բառերից հետո « 1-ին , 1.1-րդ , » բառերը։

ՀՈԴՎԱԾ 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։