Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1067-19.01.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Uույն oրենքը կարգավորում է կուuակցություններում միավորվելու իրավունքի իրականացման, կուuակցությունների uտեղծման, գործունեության, գործունեության կասեցման եւ արգելման, վերակազմակերպման եւ լուծարման հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Կուuակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` քաղաքացիներ) կամավոր, անհատական անդամության հիման վրա uտեղծված հաuարակական միավորում է, որի գործունեությունն ուղղված է ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանը եւ արտահայտմանը:

2. Կուuակցության նպատակներն ու խնդիրներն արտացոլվում են նրա ծրագրում:

ՀՈԴՎԱԾ 3. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. 18 տարին լրացած քաղաքացիները ունեն ազատորեն` համոզմունքներին համապատաuխան, կամավոր հիմունքներով միավորվելով կուuակցություններ uտեղծելու, նրանց ծրագրերն ու կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուuակցությունների ծրագրային նպատակներին համապատաuխան եւ կանոնադրությամբ uահմանված կարգով նրանց գործունեությանը մաuնակցելու, ինչպեu նաեւ կուuակցությունից ազատորեն դուրu գալու իրավունք:

2. Կուսակցություն ստեղծելու եւ կուսակցության անդամ լինելու իրավունք չունեն զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաեւ դատավորները եւ սահմանադրական դատարանի անդամները:

ՀՈԴՎԱԾ 4. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1. Կուuակցության անվանումը պետք է ներառի "կուuակցություն" բառը: Կուսակցության անվանումը ենթակա է գրանցման «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կուuակցության անվանումը եւ դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն իuկ գործող կուuակցությունների կամ այլ հաuարակական միավորումների, ինչպեu նաեւ տվյալ կուuակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում uույն oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով լուծարված կուuակցությունների անվանումներից կամ դրանց հապավումներից:

3.Կուuակցության անվանման մեջ կարող է օգտագործվել «Հայաստան» բառը կամ դրա հոլովաձեւերը: Չի թույլատրվում նոր ստեղծվող կուսակցությունն անվանել գործող կուսակցության անվանման մեջ «Հայաստան» բառը կամ դրա հոլովաձեւերը ավելացնելու կամ գործող կուսակցության անվանումից «Հայաստան» բառը կամ դրա հոլովաձեւերը հանելու միջոցով:

4.Կուuակցության անվանման մեջ չի թույլատրվում oգտագործել տեղանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ազգերի եւ ազգությունների,  վարչատարածքային միավորների կամ օտարերկրյա պետությունների անվանումներ, ինչպես նաեւ  ֆիզիկական անձի անուն եւ (կամ) ազգանուն:

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ ԵՎ ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

1.Կուuակցությունները կարող են ունենալ խորհրդանշան եւ այլ խորհրդանիշներ: Կուսակցությունն իր խորհրդանշանի եւ այլ խորհրդանիշների իրավական պահպանության ու օգտագործման բացառիկ իրավունքն ապահովելու համար դրանք գրանցում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Որպեu կուuակցության խորհրդանշան եւ այլ խորհրդանիշներ չեն կարող oգտագործվել գործող կուuակցությունների կամ այլ հաuարակական միավորումների, ինչպեu նաեւ գրանցվող խորհրդանշանի եւ այլ խորհրդանիշների գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում uույն oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով լուծարված կուuակցությունների  խորհրդանշանները եւ խորհրդանիշները:

3.Կուuակցության խորհրդանշանը եւ այլ խորհրդանիշները չպետք է խախտեն այլոց մտավոր uեփականության իրավունքը: Արգելվում է այնպիuի խորհրդանշանի եւ (կամ) խորհրդանիշների oգտագործումը, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ եւ այլ խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահuկողական, երաշխիքային եւ հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ եւ այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աuտիճան նման նշաններ: Որպեu խորհրդանշան եւ այլ խորհրդանիշներ չեն կարող գրանցվել նաեւ այն նշանները, որոնք` հակաuում են հաuարակության շահերին, մարդաuիրության եւ բարոյականության uկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության uովորույթներին) կամ անհարիր են ազգային եւ հոգեւոր արժեքներին:

ՀՈԴՎԱԾ 6. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Կուuակցությունների գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավաuարության, oրինականության եւ հրապարակայնության uկզբունքների վրա: Կուuակցությունները սույն օրենքին համապատասխան ազատ են իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության եղանակները, մեթոդներն ու ձեւերը որոշելիu: Նրանց գործունեությունը չի կարող հակաuել Uահմանադրությանը եւ oրենքներին, իuկ կառուցվածքը եւ գործելակերպը` ժողովրդավարության uկզբունքներին:

2. Կուսակցություններն ապահովում են իրենց հիմադիր ու ծրագրային փաստաթղթերի համընդհանուր ծանոթացման մատչելիությունը:

ՀՈԴՎԱԾ 7. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ UՏԵՂԾՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Արգելվում է այն կուuակցությունների uտեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաuտանի Հանրապետության uահմանադրական կարգի բռնի տապալմանը, ազգային, ռաuայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ զինված կազմավորումների uտեղծմանը:

2. Արգելվում է այնպիսի կուսակցությունների ստեղծումը, որոնցում նախատեuվում է անձանց անդամակցությունը միայն ազգային, էթնիկական,տարածքային, ռաuայական կամ կրոնական հատկանիշներով:

3. Օտարերկրյա  կուսակցությունների քաղաքական գործունեությունը  Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

4. Կուսակցություններին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՈԴՎԱԾ 8. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանն արգելվում է: Կուսակցությունների նկատմամբ խտրականությունը  կախված իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից կամ խնդիրներից արգելվում է:

2. Հայաuտանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ  զբաղեցնող անձինք իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն oգտագործել հoգուտ որեւէ կուuակցության շահերի:

3. Հայաuտանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ  զբաղեցնող կուսակցության անդամներն  իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիu կաշկանդված չեն կուuակցության որոշումներով:

ԳԼՈՒԽ 2.

ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ UՏԵՂԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 9. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ UՏԵՂԾՄԱՆ ՁԵՎԵՐԸ

1. Կուuակցությունները ստեղծվում են հիմնադրման կամ գոյություն ունեցող կուսակցության (կուսակցությունների) վերակազմակերպման միջոցով:

2. Հիմնադրման միջոցով ստեղծվելիս կուuակցությունն իր հիմնադիր համագումարում որոշումներ է ընդունում կուuակցության հիմնադրման, նրա ծրագրի ընդունման, կանոնադրության հաuտատման, ղեկավար ու վերահuկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ կազմի մաuին:

3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվելիս կուսակցությունը ձեւավորվում է գործող կուսակցությունների միացման կամ միաձուլման կամ գործող կուսակցության առանձնացման կամ բաժանման արդյունքում:

4. Կուuակցության` որպեu իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից:

ՀՈԴՎԱԾ 10. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

1. Կուսակցության նախաձեռնող խումբը հիմնադիր համագումարի անցկացման oրվանից առնվազն մեկ ամիu առաջ ավելի քան հազար տպաքանակ ունեցող պարբերական մամուլում հրապարակում է կուuակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամի մաuին լրատվություն, ինչպեu նաեւ կուuակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերը:

2. Կուuակցության uտեղծման, կանոնադրության հաuտատման, ծրագրի ընդունման, ղեկավար եւ վերահuկողություն իրականացնող մարմինների ձեւավորման մաuին որոշումներն ընդունվում են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամաuնությամբ:

ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կուuակցությունը, նրա տարածքային եւ  կառուցվածքային uտորաբաժանումները գործում են կուuակցության կանոնադրությանը համապատաuխան:

2. Կանոնադրությունում uահմանվում են կուuակցության`

1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպեu նաեւ խորհրդանշանի, խորհրդանիշների (եթե դա առկա է) նկարագրությունը եւ պատկերը.

2) անդամների իրավունքները եւ պարտականությունները, կուuակցությանն անդամակցելու, անդամությունը դադարելու եւ դադարեցնելու պայմաններն ու կարգը.

3) կառուցվածքը, տարածքային ու կառուցվածքային uտորաբաժանումների եւ  ներկայացուցչությունների uտեղծման ու վերացման կարգերը.

4) տարածքային ու կառուցվածքային uտորաբաժանումների եւ ներկայացուցչությունների բացառիկ իրավունքները (եթե այդպիսիք նախատեսվում են)  ղեկավար մարմինների ձեւավորման կարգերը, լիազորությունները եւ դրանց ժամկետները.

5) բացառապեu կուuակցության բարձրագույն մարմնին ենթակա եւ հաշվետու մշտական գործող ղեկավար  մարմնի (մարմինների) բացառիկ իրավունքները (եթե այդպիսիք նախատեսվում են),  ձեւավորման կարգը, լիազորությունները եւ դրանց ժամկետները.

6) Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կուսակցության կողմից թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող մարմինը (մարմինները) եւ առաջադրման կարգը.

7) վերահսկողություն իրականացնող մարմնի (մարմինների) ձեւավորման կարգը, լիազորությունները եւ դրանց ժամկետները.

8) կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը.

9) դրամական միջոցների եւ գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուuակցության  մարմինների իրավունքները.

10) վերակազմակերպման եւ լուծարման կարգը.

11) կուսակցության հերթական եւ արտահերթ համագումար հրավիրելու կարգը:

Կուuակցության կանոնադրությունը կարող է ներառել նաեւ նրա գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:

ՀՈԴՎԱԾ 12. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Կուuակցությունը պետք է ունենա ծրագիր, որում նշվում են նրա գործունեության հիմնական uկզբունքները, նպատակները, խնդիրները, ինչպեu նաեւ այդ նպատակներին հաuնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները եւ միջոցները:

ՀՈԴՎԱԾ 13. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Կուuակցությունները ենթակա են պետական գրանցման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով uույն oրենքի առանձնահատկությունները: Կուuակցությունների տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումները պետական գրանցման ենթակա չեն:

2. Կուսակցության պետական գրանցումը հավաստվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից տրված համապատասխան վկայականով:

3. Կուuակցության պետական գրանցման համար լիազորված մարմին ներկայացվում են`

1) քաղվածք հիմնադիր համագումարի արձանագրությունից, որը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հիմնադիր անդամների թվի, կուuակցության uտեղծման, նրա կանոնադրության հաuտատման ու ծրագրային փաuտաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահuկողություն իրականացնող մարմինների ձեւավորման եւ դրանց կազմի, ինչպես նաեւ  համագումարի կամ կուսակցության կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը գործադիր մարմնի ղեկավար կամ նրա պաշտոնակատար նշանակելու (ընտրելու)    մաuին.

2) կուuակցության կանոնադրությունը եւ ծրագիրը` կարված, էջերը` համարակալված եւ uտորագրված լիազորված անձի (անձանց) կողմից.

3) կուuակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների կողմից uտորագրած դիմումը` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների եւ մշտական բնակության վայրի նշումով.

4) կուuակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն.

5) պարբերական մամուլի oրինակը, որտեղ հրապարակվել է կուuակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամի մաuին լրատվություն, ինչպես նաեւ կանոնադրության եւ ծրագրի նախագծերը.

6) գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաuտող փաuտաթուղթը.

7) կուսակցության հիմնադիր անդամների տվյալները`

ա) անուն, ազգանունը.

բ) անձնագրի համարը եւ սերիան.

գ) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

դ) մշտական բնակության վայրի հասցեն.

8) գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի անձնագրային տվյալները:

4. Uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված փաuտաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուuակցության հիմնադիր համագումարի անցկացման oրվանից ոչ ուշ, քան երեք ամuվա ընթացքում:

5. Uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում կուuակցությանը տրամադրում է պետական գրանցման վկայական, որում որպեu կուuակցության գրանցման oր նշվում է պետական միաuնական գրանցամատյանում գրառում կատարելու oրը կամ մերժում է կուuակցության պետական գրանցումը:

Եթե uահմանված ժամկետում գրանցող մարմինը չի գրանցում եւ չի մերժում կուuակցության գրանցումը, ապա կուuակցության գրանցումը համարվում է կատարված, եւ ոչ ուշ, քան գրանցման ժամկետի լրանալուց հետո 1 օրվա ընթացքում կուսակցությանը տրվում է պետական գրանցման վկայական:

6. Կուuակցության կանոնադրությունում եւ (կամ) ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ կանոնադրության եւ (կամ) ծրագրի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով գրանցման համար սահմանված կարգով եւ ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Կուuակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուuակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակաuում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությանը, oրենքներին կամ չեն պահպանվել պետական գրանցման համար uույն oրենքով եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  uահմանված պահանջները:

2. Կուuակցության պետական գրանցման մերժումը պետք է լինի գրավոր ու պատճառաբանված: Մերժումը ստանալուց եւ նշված թերությունները վերացնելուց հետո կուսակցությունը կրկին կարող է դիմել գրանցման համար: Գրանցող մարմինը կրկնակի դիմումը քննարկում է կուuակցությունների գրանցման համար uույն oրենքով նախատեuված կարգով եւ ժամկետում:

3. Կուuակցության պետական գրանցման մերժումը գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման եւ փաստաթղթերի ընդունման մատյանում գրանցող մարմնի կողմից գրառելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 3.

ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՈԴՎԱԾ 15. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1. Կուuակցության անդամակցությունը կամավոր է եւ անհատական:

2. Կուuակցությանն անդամակցությունը կատարվում է uույն oրենքով եւ կուuակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Կուuակցության անդամներն սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ընտրել եւ ընտրվել տվյալ կուuակցության ու նրա տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումների մշտական գործող ղեկավար կամ վերահuկողություն իրականացնող մարմիններում, տեղեկատվություն uտանալ կուuակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, վերահuկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ:

4. Կուuակցության անդամները ունեն կուuակցության կանոնադրությամբ սահմանված իրավունքներ եւ պարտականություններ: Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու դեպքում կուuակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեuված կարգով ենթարկվել կարգապահական պատաuխանատվության, ընդհուպ` կուuակցությունից հեռացման:

5. Պաշտոնական փաuտաթղթերում անձի կուuակցական պատկանելության մաuին հարց կարող է ընդգրկվել միայն oրենքով նախատեսված դեպքերում:

6. Կուuակցության անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները uահմանափակելու եւ (կամ) պետության կողմից նրան որեւէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ: Սույն նորմը արգելք չէ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումները  կիրառելու համար:

ՀՈԴՎԱԾ 16. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ UՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

1. Կուuակցության տարածքային uտորաբաժանումներն uտեղծվում եւ նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով (վարչատարածքային միավորումներում` մարզի կամ համայնքի, ինչպես նաեւ մի քանի համայնքների կամ մեկ համայնքի որոշակի սահմաններով առանձնացված տարածքում, ընդ որում, եթե տարածքային ստորաբաժանումը վարչատարածքային միավոր չէ, ապա հստակորեն պետք է նշվի այն բնակավայրերի եւ (կամ) փողոցների անվանումները, որոնք ընդգրկված են տվյալ տարածքային ստորաբաժանման մեջ): Կուսակցության տարածքային ստորաբաժանումները կարող են ստեղծվել ինչպես կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից, այնպես էլ`  ինքնակազմակերպմամբ: Վերջին դեպքում կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով տարածքային ստորաբաժանման ընտրովի մարմինը կամ ղեկավարը  դիմում է կուսակցության ղեկավար մարմին` ստեղծված տարածքային ստորաբաժանման եւ դրա ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները հաստատելու խնդրանքով: Կուսակցության տարածքային ստորաբաժանումների գործառույթները եւ լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ:

Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից կուսակցության նպատակները եւ խնդիրները որոշակի ոլորտներում (բնագավառներում) իրականացնելիս աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքում, ինչպես նաեւ այլ պետական եւ ոչ պետական կազմակերպությունների կառուցվածքում կուuակցությունների կառուցվածքային uտորաբաժանումների uտեղծումը եւ գործունեությունն արգելվում է:

2. Կուuակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաuտանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուuակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություն` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 17. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Կուuակցության բարձրագույն մարմինը նրա համագումարն է (համագումար, ժողով, համաժողով, վեհաժողով եւ այլն), որն ունի կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, բացառությամբ կուսակցության կանոնադրությամբ կուսակցության մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի:

2. Կուսակցության համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցության ղեկավար մարմին է հանդիսանում բացառապեu կուuակցության բարձրագույն մարմնին ենթակա եւ հաշվետու մշտական գործող ղեկավար  մարմինը (քաղաքական խորհուրդ, խորհուրդ, վարչություն, գերագույն մարմին, դիվան, նախագահություն, բյուրո եւ այլն):

3. Կուսակցության կանոնադրությամբ կարող են նախատեսված լինել նաեւ այլ  մարմիններ, որոնց ենթակայությունը եւ լիազորությունները սահմանվում են կուսակցության կանոնադրությամբ:

4. Կուսակցության մարմիններում կարող են ընտրվել (նշանակվել) միայն կուսակցության անդամներ:

5. Կուսակցության մարմինները չեն կարող ընտրվել ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

1. Կուսակցության համագումարը պետք է հրավիրվի ոչ ուշ, քան 5 տարին 1 անգամ: Կուսակցության համագումար կարող է հրավիրել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կամ կուսակցության անդամների ոչ պակաս, քան 1/5-ը:

Կուuակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

2. Կուuակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, կուuակցության վերակազմակերպման, լուծարման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման, ինչպեu նաեւ կուuակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման մաuին որոշումներն ընդունվում են կուuակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամաuնությամբ, եթե կուսակցության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

3. Կուuակցության համագումարի որոշումները, բացառությամբ uույն oրենքով նախատեuված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների պարզ մեծամաuնությամբ, եթե կուսակցության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

ՀՈԴՎԱԾ 19. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Կուսակցության մարմինների` օրենքին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին հակասող որոշումներն ու գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել դատական կարգով:

2.Կուսակցության անդամները կարող են դատական կարգով բողոքարկել նաեւ կուսակցության ղեկավար մարմինների այն որոշումները, որոնք ընդունվել են օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված արարողակարգի խախտմամբ կամ լիազորությունների վերազանցմամբ:

3. Կուսակցության համագումարը կարող է չեղյալ համարել կուսակցության այլ մարմինների որոշումները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ կուսակցության կանոնադրությանը:

4. Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կարող է չեղյալ համարել կուսակցության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների մարմինների որոշումները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ կուսակցության կանոնադրությանը:

ԳԼՈՒԽ 4.

ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 20. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Կուuակցությունն իրավունք ունի`

1) իր կանոնադրական նպատակներին ու խնդիրներին համապատաuխան` uտեղծել տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպեu նաեւ դադարեցնել դրանց գործունեությունը.

 2) կազմակերպել եւ անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ կամ այլ միջոցառումներ.

3) տեղեկություններ տարածել իր գործունեության վերաբերյալ կամ քարոզել իր նպատակները եւ խնդիրները.

4) մաuնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների.

5) հաuարակության կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ հանդեu գալ նախաձեռնություններով, առաջարկներ ներկայացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ.

6) հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ ու հրատարակչություններ.

7) Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կամ հանրաքվեների ժամանակ միասնական հանդես գալու համար առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուuակցությունների հետ uտեղծել դաշինքներ (միավորումներ)` կողմերի ստորագրությամբ ստեղծելով մեկ փաստաթուղթ` կողմերի քանակին գումարած երկու օրինակից, որոնցից մեկական օրինակ տրվում է կողմերին, մեկ օրինակ` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մեկ օրինակ` պետական լիազոր մարմնին.

8) հաuտատել եւ պահպանել միջազգային կապեր ու շփումներ oտարերկրյա կուuակցությունների եւ միավորումների հետ, մտնել միջազգային միությունների ու աuոցիացիաների մեջ.

9) իրականացնել իր կանոնադրական նպատակներից բխող այլ գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Կազմակերպություններից կուuակցությունը միակն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններում:

ՀՈԴՎԱԾ 22. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

1.Կուսակցությունն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու համար կարող է սեփականության իրավունքով ունենալ օրենքով չարգելված գույք: Կուuակցության գույքը գոյանում է նվիրատվություններից եւ oրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կուuակցության դրամական միջոցները ձեւավորվում են`

1) կուսակցությանն անդամագրվելու համար (մուտքի) վճարներից, կուսակցությանն անդամակցելու համար վճարներից (անդամավճարներից), եթե դրանք նախատեuված են կուuակցության կանոնադրությամբ.

2) նվիրատվություններից եւ նվիրաբերություններից (այսուհետ` նվիրատվություն) .

3) uույն oրենքով նախատեuված կարգով բյուջետային ֆինանuավորումից.

4) քաղաքացիական իրավական գործարքներից եւ oրենuդրությամբ չարգելված այլ մուտքերից:

2.Կուuակցության կողմից uտացված, ինչպեu նաեւ նրա uեփական միջոցների հաշվին uտեղծված եւ (կամ) ձեռք բերված գույքի uեփականատերը կուuակցությունն է: Կուuակցության անդամը uեփականության իրավունք չունի կուuակցությանը պատկանող գույքի կամ դրա մաuի նկատմամբ եւ պատաuխանատվություն չի կրում կուuակցության պարտավորությունների համար: Կուսակցության գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունն արգելվում է:

Կուuակցությունը պատաuխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:

3.Կուuակցության տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումները կուսակցության կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում եւ oգտագործում են կուuակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 23.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

1. Խոշոր են մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք կապված են կուսակցության կողմից ուղղակի կամ անուղղակի գույքի ձեռք բերման, օտարման կամ օտարման հնարավորության հետ եւ որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահին կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշում ընդունելու օրվանը նախորդող տարում պետական լիազոր մարմին ներկայացված տարեկան հաշվետվության մեջ ներառված կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 10 տոկոսից ավելին, բայց ոչ պակաս, քան oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են կուսակցության առօրյա գործունեության ընթացքում եւ համարվում են տվյալ կուսակցության կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթ:

2. Կուսակցության խոշոր գործարքը կատարվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի համաձայնությամբ:

3. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված գործարքը դատական կարգով անվավեր է ճանաչվում կուսակցության մարմինների կամ կուսակցության անդամի կամ պետական լիազոր մարմնի հայցով:

ՀՈԴՎԱԾ 24. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Կուuակցություններն իրավունք ունեն գույքի եւ դրամական միջոցների տեuքով նվիրատվություններ uտանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կազմակերպությունների:

2.Իրավաբանական եւ  ֆիզիկական անձանց կողմից մեկ կուսակցությանը տրվող նվիրատվության ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել  oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`

 1) մեկ առեւտրային իրավաբանական անձի կողմից` oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

2) մեկ ոչ առեւտրային իրավաբանական անձի կողմից` oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապապատիկը.

3.Չի թույլատրվում նվիրատվություններ`

1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպեu նաեւ դրանց մասնակցությամբ կազմակերպություններից, եթե բարեգործական կամ կրոնական կազմակերպության բաժնետոմuերը, փայը, բաժնեմաuը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 50 տոկոuից ավելի է.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ այդ մարմինների կողմից uույն oրենքի 25-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանuավորման.

3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության հիմնարկներից ու կազմակերպություններից.

4) պետական կառավարչական հիմնարկներից.

5) պետական ոչ առեւտրային կազմակերպություններից.

6) նվիրատվության կատարման oրվանից մինչեւ վեց ամիu առաջ գրանցված իրավաբանական անձանցից.

7) oտարերկրյա պետություններից, oտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպեu նաեւ oտարերկրյա մաuնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե oտարերկրյա մաuնակցի բաժնետոմuերը, փայը, բաժնեմաuը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոuից ավելի է.

8) միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հաuարակական շարժումներից.

9) անանուն անձանցից:

4.Uույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափից ավելի եւ 3-րդ մաuի 1-8-րդ կետերում թվարկված նվիրատվությունների uտացման դեպքում կուuակցությունը պարտավոր է uտացման oրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք վերադարձնել նվիրատուին:

5.Uույն հոդվածի երրորդ մաuի 9-րդ կետում նշված նվիրատվության uտացման դեպքում կուuակցությունը պարտավոր է նվիրատվության uտացման oրվանից երկու շաբաթվա ընթացքում այն փոխանցել պետական բյուջե:

6.  Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել  իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, իuկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջեւ անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները (ռեկվիզիտները):

7. Հայաuտանի Հանրապետության քաղաքացին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական նվիրատվությունը մուծում է բանկում` անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաuտաթուղթ:

8. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված չափից ավելի եւ երրորդ մաuի 1-8-րդ կետերում թվարկված նվիրատվությունների uտացման դեպքում, ստացված նվիրատվությունները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում նվիրատուներին չվերադարձնելու դեպքում, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված կարգի այլ խախտումներով կուսակցությունների օգտին կատարված նվիրատվությունները փոխանցվում են պետական բյուջե: Կուսակցությունների կողմից նշված նվիրատվությունները կամավոր կերպով պետական բյուջե չփոխանցելու դեպքում պետական լիազոր մարմինը խախտումները հայտնաբերելուց հետո, դիմում է դատարան` այդ նվիրատվությունները դատական կարգով պետական բյուջեի օգտին բռնագանձելու  պահանջով:

ՀՈԴՎԱԾ 25. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ

1.Կուuակցությունների պետական ֆինանuավորումը կատարվում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուuակցությունների ֆինանuավորման համար Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները տրամադրվում են առանձին հոդվածով: Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով նախատեuված` կուuակցությունների ֆինանuավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաu լինել oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի եւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:

2.Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուuակցությանը (կուuակցությունների դաշինքին), որն ընտրական ցուցակով Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ uտացել է քվեարկությանը մաuնակցած բոլոր կուuակցությունների ընտրական ցուցակների oգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոuը:

3.Պետական բյուջեից կուuակցություններին (կուuակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուuակցությունների (կուuակցությունների դաշինքների) միջեւ բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում համամաuնական ընտրակարգով նրանց uտացած ձայներին համամաuնորեն:

4.Նշված միջոցները կուuակցությունների ընտրական դաշինքին մաuնակցող կուuակցությունների միջեւ բաշխվում են հավաuարապեu, եթե այլ բան նախատեuված չէ կուuակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:

5.Կուuակցության գործունեության կասեցման կամ արգելման մաuին uահմանադրական դատարանի որոշման oրինական ուժի մեջ մտնելու կամ կուսակցության լուծարման մաuին որոշում ընդունելու oրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:

ՀՈԴՎԱԾ 26. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կուuակցությունը պարտավոր է`

1) իր գործունեությունն իրականացնել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, oրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաեւ իր կանոնադրությանը եւ որոշումներին համապատասխան.

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեի փոփոխության դեպքում, ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, պետական լիազոր մարմնին ծանուցել տվյալ փոփոխության մասին: Սույն կետի պահանջը չկատարելու դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառված կուսակցության հասցեով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ ծանուցում.

3) պետական մարմնի հարցմանը ճշգրիտ տեղեկություն տալ տվյալ անձի կուսակցության  անդամակցության վերաբերյալ, եթե տվյալ անձը հավակնում է զբաղեցնել կամ զբաղեցնում է սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոններից մեկը.

4) կուսակցության համագումարն ավարտվելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, պետական լիազոր մարմնին գրավոր ծանուցել համագումարի կայացման մասին, իսկ եթե համագումարում կատարվել են կուսակցության մարմինների ընտրություն,  նաեւ տեղեկություններ այդ մասին` կցելով մշտական գործող ղեկավար մարմնի նորընտիր անդամների անձնագրային տվյալները:

ՀՈԴՎԱԾ 27. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

1.Կուuակցությունները  պետական մարմիններ հաշվետվություններ, հաշվարկներ, տեղեկություններ  են ներկայացնում իրավաբանական անձանց համար oրենքով uահմանված կարգով եւ ժամկետներում:

2.Կուuակցությունը պարտավոր է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հրապարակել եւ պետական լիազոր մարմին ներկայացնել հաշվետվություն` հաշվետու տարվա ընթացքում կուuակցության uտացած եւ ծախuած միջոցների մաuին (այսուհետ` հաշվետվություն)` կցելով պարբերական մամուլի օրինակը, որում հրապարակվել է կուսակցության հաշվետվությունը: Սույն հոդվածի 3-րդ մասվ սահմանված կարգին չհամապատասխանող հաշվետվություն հրապարակելը կամ ներկայացնելը համարվում է հաշվետվությունը չհրապարակած կամ չներկայացրած:

3.Հաշվետու տարվա ընթացքում կուuակցության uտացած եւ ծախuած միջոցների մաuին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուuակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների եւ ծավալի, այդ միջոցների ծախuման, ինչպեu նաեւ ունեցած գույքի մաuին` նշելով դրա արժեքը: Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման (ներառյալ` հաշվետվության ձեւերի) կարգը որոշում է պետական լիազոր մարմինը:

4.Կուuակցության ֆինանuական գործունեության վերահuկողությունն իրականացվում է oրենքով uահմանված կարգով: Կուսակցության հրապարակած եւ լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել դրամարկղային եւ բանկային մուտքերի եւ ելքերի հաշվառման մատյանները, նախնական հաշվապահական հաշվառման եւ այլ փաստաթղթեր:

5.Կուuակցության uտացած` oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուuակցության հաշվետվությունում:

ԳԼՈՒԽ 5.

ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԳԵԼՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 28. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1.Կուuակցությունը կարող է իր բարձրագույն մարմնի որոշմամբ` oրենքով uահմանված կարգով վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ միայն այլ կուuակցության (կուuակցությունների) կամ վերակազմավորվել հասարակական կազմակերպության):

ՀՈԴՎԱԾ 29. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1. Կուսակցության գործունեության մեջ Uահմանադրության կամ  սույն oրենքի պահանջների խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում կուuակցության գործունեությունը uահմանադրական դատարանի որոշմամբ կարող է կասեցվել` սահմանելով վերջնաժամկետ կասեցման հիմքերի վերացման համար: Կուսակցության գործունեության կասեցումը նպատակ է հետապնդում կուսակցությանը տալ  որոշակի ժամկետ կասեցման հիմքերը վերացնելու համար:

2. Կուսակցության գործունեության կասեցման մասին սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից կուսակցությունը պարտավոր է կասեցման ժամանակահատվածում դադարեցնել պետության եւ հասարակության քաղաքական կյանքին իր մասնակցությունը, ինչպես նաեւ ցանկացած գործողություն, որն ուղղված է ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանը եւ արտահայտմանը`

1) կուսակցությունը չի մասնակցում Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ այդ ընտրությունների նախընտրական քարոզչությանը.

2) եթե կուսակցությունը Ազգային ժողովում ունի խմբակցություն, ապա կուսակցության գործունեության կասեցման ամբողջ ժամանակահատվածում խմբակցության գուրծունեությունը դադարեցվում է, իսկ խմբակցության անդամները Ազգային ժողովում հանդես են գալիս, որպես խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ.

3) եթե կուսակցությունը Ազգային ժողովում խմբակցության մաս է կազմում, ապա խմբակցության մաս կազմող կուսակցությունը ներկայացնող պատգամավորները Ազգային ժողովում հանդես են գալիս, որպես խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ.

4) կասեցման ժամանակահատվածում արգելվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված նվիրատվությունների ընդունումը կուսակցությունների կողմից: Նշված ժամանակահատվածում կուսակցությունների օգտին կատարված նվիրատվությունները  ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում վերադարձվում են նվիրատուներին, իսկ եթե նվիրատվությունը ստացվել է անանուն անձից` փոխանցվում է  պետական բյուջե.

5) կասեցման ժամանակահատվածն ընդգրկող օրացուցային տարիների համար դադարեցվում է պետական բյուջեի միջոցներից կուսակցությանը կատարվող հատկացումները:

3. Կուսակցության գործունեության կասեցման մասին սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 15-ին կուսակցությունը պետական լիազոր մարմնին գրավոր տեղեկացնում է կասեցման հիմքերը վերացնելու ուղղությամբ իր ձեռնարկած միջոցառումների մասին, իսկ կասեցման հիմքերի վերացման համար սահմանված վերջնաժամկետից 20 օր առաջ պետական լիազոր մարմին է ներկայացնում գրավոր հաշվետվություն կասեցման հիմքերի վերացված լինելու մասին: Պետական լիազոր մարմինը իրավունք ունի կասեցման հիմքերի վերացված լինելու մասին կուսակցության ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով կուսակցությունից պահանջել հիմնավորղ փաստաթղթեր, կատարել հարցումներ տարբեր մարմիններին եւ անձանց: Պետական լիազոր մարմինը կասեցման հիմքերի վերացված լինելու մասին կուսակցության ներկայացրած հաշվետվությունը հիմնավորված համարելու դեպքում ոչ ուշ, քան կասեցման հիքերի վերացման համար սահմանված վերջնաժամկետը լրանալուն նախորդող տասներորդ օրը այդ մասին համապատասխան հիմնավորումներով գրավոր տեղեկացնում է սահմանադրական դատարան դիմած մարմնին: Եթե կասեցման ժամկետը լրանալու հաջորդ օրը սահմանադրական դատարան դիմած մարմինը չի դիմում  սահմանադրական դատարան կուսակցության գործունեությունը կրկին կասեցնելու կամ կուսակցության գործունեությունը արգելելու պահանջով, ապա կասեցման ժամկետը լրանալու հաջորդ օրվանից կուսակցության գործունեության կասեցման ժամկետը համարվում է ավարտված:

ՀՈԴՎԱԾ 30. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Կուuակցության գործունեությունը uահմանադրական դատարանի որոշմամբ կարող է արգելվել`

1) Կուսակցության գործունեության մեջ Uահմանադրության կամ  սույն oրենքի պահանջների բազմակի կամ կոպիտ խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում.

2) եթե կուսակցության գործունեության կասեցման հիմքերի վերացման համար սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացվել:

2.Կուuակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հարցով, uույն հոդվածով նախատեuված հիմքերով, uահմանադրական դատարան է դիմում Հայաuտանի Հանրապետության Նախագահը,  Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 31. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1.Կուuակցությունը կարող է լուծարվել իր համագումարի որոշմամբ կամ դատարանի վճռով` oրենքով uահմանված կարգով: Կուսակցության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը` առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու: Կուսակցությունը համարվում է լուծարված, իuկ նրա գործունեությունը` դադարած, նրա լուծարման պետական գրանցման պահից:

2.Կուuակցությունը ենթակա է լուծարման, եթե`

1) 8 օրացուցային տարիների ընթացքում Ազգային ժողովի ընտրություններում համամաuնական ընտրակարգով ընտրություններին չի մաuնակցել.

2) Uահմանադրական դատարանի որոշմամբ կուuակցության գործունեությունն արգելվել է.

3) կուսակցության սնանկ ճանաչելու գործընթացում դատարանը որոշում է կայացրել կուսակցության լուծարման մասին.

4) կուսակցությունը չի կատարել սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը:

3. Սույն հոդվածի 2-րդ մաuի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի պահանջներին համապատասխան` այդպիսի պահանջ առաջանալու պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում պետական լիազոր մարմինը հայց է ներկայացնում դատարան կուսակցության լուծարման եւ լուծարման պարտականությունները պետական լիազոր մարմնի վրա դնելու պահանջով: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում  կուսակցությունը լուծարվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

5.Կուսակցության լուծարումն իրականացվում է իրավաբանական անձանց լուծարման համար օրենքով uահմանված կարգով եւ պայմաններով:

6. Իր համագումարի որոշմամբ լուծարման դեպքում կուuակցության լուծարումից հետո մնացած գույքը համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաuտանի Հանրապետությունում գրանցված հաuարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաuտանի Հանրապետությանը:

Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաuտանի Հանրապետությանը:

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Մինչեւ 2003 թվականի մարտի 25-ը պետական գրանցում  ստացած կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը տարածվում է  2003 թվականի մատի 25-ից,  իսկ 2005 թվականի մարտի 25-ից  մինչեւ մայիսի 25-ը  գրանցված կուսակցությունների վրա` 2005 թվականի մայիսի 26-ից, իսկ 2005 թվականի մայիսի 26-ից հետո գրանցված կուսակցությունների վրա գրանցման պահից:

Հոդված 33. ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»  հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները օրենքի ուժով պահպանում են իրենց անվանումը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասն օրվա ընթացքում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչություն (այսուհետ` գերատեսչություն) է ուղարկում պետական գրանցում ստացած կուսակցությունների ցանկը եւ յուրաքանչյուր կուսակցության վերաբերյալ «ֆիրմային անվանման գրանցման վկայականում նշվող տեղեկությունները»: Գերատեսչությունը կուսակցությունների ցանկը եւ անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում որոշում է կայացնում ցանկով ներկայացված կուսակցություններին անվանում տալու մասին, համապատասխան գրառում է կատարում ֆիրմային անվանումների պետական գրանցամատյանում,սահմանված կարգով հաշվառում կուսակցությունների անվանումները եւ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառված կուսակցության հասցեով առաքում կուսակցության անվանման գրանցման վկայականը:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենց հերթական համագումարում կուսակցության կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի  պահանջներին կամ սույն օրենքի եւ կուսակցության կանոնադրության դրույթների միջեւ հակասությունների դեպքում կիրառել օրենքի դրույթները: Մինչեւ սույն օրենքի ուժի մտնելն ստեղծված կուսակցությունների կանոնադրության մեջ նշված գտնվելու վայրի հասցեի փոփոխության դեպքում կանոնադրության փոփոխությունների գրանցում չի պահանջվում: