Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10671-19.01.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (5 մայիսի 1998 թվականի) քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածում` 2-րդ մասի վերջում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«Կուսակցությունների կանոնադրությունում նրա գտնվելու վայրը,գործունեության առարկան եւ նպատակները կարող են չսահմանվել:»

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածում` լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ` «4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:»