Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի)` 189.8.-րդ հոդվածից հետոլրացնել նոր 189.9.- րդ-189.10.-րդ հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված189.9. Պետական մարմնի հարցմանը չպատասխանելը կամճշգրիտ տեղեկություն չտալը
Պետական մարմնի հարցմանը չպատասխանելը կամ ճշգրիտ տեղեկություն չտալը տվյալ անձի կուսակցության անդամակցության վերաբերյալ, եթե տվյալ անձը հավակնում է զբաղեցնել կամ զբաղեցնում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոններից մեկը`
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: »
«Հոդված 189.10. Պետական լիազոր մարմին օրենքով սահմանված փաստաթղթեր չտրամադրելը
Կուսակցության հրապարակած եւ լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: »
Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի)` 169.16.-րդ հոդվածից հետոլրացնել նոր 169.17.-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 169.17.Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը
Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով uահմանված կարգով եւ ժամկետում պետական լիազոր մարմին չներկայացնելը կամ դա oրենքով uահմանված կարգով եւ ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:
Տուգանքի նշանակման oրվանից հետո` երեuուն oրվա ընթացքում, hաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը կամ դա oրենքով uահմանված կարգով չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի)` 223.1.-րդ հոդվածում «189.» բառից հետո լրացնել «,189.9., 189.10. եւ 169.17. » , «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածներով» բառով եւ հոդվածի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած: