Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10691-23.01.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող  պետական ոչ առեւտրային կազմակերպություններից եւ հիմնարկներից:»

Հոդված 2.   Օրենքի  13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ոuտիկանությունը պարտավոր է`

1) իրականացնել պետական  վերահuկողություն`

ա) ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,

բ) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ,

2) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.

4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական հաշվառում.

5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ եւ տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային  վկայականներ.

6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.

7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված անձանց եւ ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի

ա) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր եւ (կամ) դրանց պատճեններ.»,

 բ) 4-րդ մասում «արագությունը» բառից հետո լրացնել «կամ վարորդի ոչ սթափ լինելը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով արգելել տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործումը.».

բ) 4-րդ կետից հանել «կամ դրանից օգտվելու» բառերը.

գ) 5-րդ կետում «գտնվող» բառից հետո  լրացնել`

«ինչպես նաեւ մարդու կյանքին կամ առողջությանը պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից» բառերը:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում «ստացվող» բառից հետո լրացնել «,արտաբյուջետային ֆոնդի» բառերը:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածում «ստացվող» բառից հետո լրացնել «արտաբյուջետային ֆոնդի» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 9. Մինչեւ տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննման գործունեության լիցենզիա տրամադրելը տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննումն իրականացնում է ոստիկանությունը: