Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1070-24.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասում ավելացնել 3-րդ կետ հետեւյալ խմբագրությամբ`

«Հասարակության եւ պետության կարիքների համար օտարված սեփականության դիմաց փոխհատուցվող բնակարանների»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի բացառություն կազմեն եւ ԱԱՀ-ով չհարկվեն այն բնակարանները, որոնք ձեռք են բերվում հասարակության եւ պետության կարիքների համար իրենց բնակարանները օտարած քաղաքացիների կողմից: