Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 8-րդ հոդվածի 9-րդ կետում`
ա) «արժեքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի» բառերով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Գերակա հանրային շահերով հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:»: