ՆԱԽԱԳԻԾ
Պ-1071-25.01.2007-ՊԻ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում
(2004
թվականի նոյեմբերի 9-ի, ՀՕ-124-Ն,
այսուհետ` օրենսգիրք)`
1) «կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրեր» բառերը` իրենց համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային պայմանագրեր» բառերով` համապատասխան հոլովաձեւերով.
2) «կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրեր» բառերը` իրենց համապա՟տասխան հոլովաձեւերով, փոխարինել «կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրեր» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2.
Օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) մինչեւ տասնչորս տարեկան անչափահաս քաղաքացիներին աշխատանքի ընդունելու եւ տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացիներին անորոշ ժամկետով աշխատանքի ընդունելու արգելումը.».
2) 9-րդ կետը «կոլեկտիվ» բառից հետո լրացնել «եւ անհատական» բառերով:
Հոդված 3.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ հոդվածով.
«Հոդված 3.1. Հարկադիր աշխատանքի արգելումը
1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը ենթադրում է անձից որեւէ պատժի սպառնալիքի ներքո պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի կատարման համար անձը չի առաջարկել իր ծառայությունները կամավոր:
Հարկադիր աշխատանք է համարվում նաեւ առանց աշխատավարձի վճարման կամ աշխատավարձի վճարման սույն օրենսգրքով սահմանված ժամկետների եւ կարգի խախտմամբ կամ աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեսված չափից պակաս (մասնակի) վճարման պայմաններով կատարվող աշխատանքը, ինչպես նաեւ գործատուի կողմից պահանջվող այն աշխատանքը, երբ աշխատողն ապահովված չէ կոլեկտիվ եւ (կամ) անհատական անվտանգ աշխատանքային պայմաններով ու միջոցներով կամ այդ աշխատանքը վտանգավոր է աշխատողի կյանքի եւ (կամ) առողջության համար:
Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու ցանկացած եղանակով իրականացվող պարտադիր կամ հարկադիր աշխատանք:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պարտադիր կամ հարկադիր աշխատանքը չի ներառում`
1) ցանկացած աշխատանք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պահանջվում է կատարել կարգապահական գումարտակում, կալանքի տակ պահվելու, որոշակի ժամկետով ազատազրկման եւ ցմահ ազատազրկման ընթացքում.
2) ցանկացած աշխատանք, որը պահանջվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա այն պայմանով, որ այդ աշխատանքի կատարման նկատմամբ հսկողությունը պետք է իրականացնեն միայն պետական մարմինները եւ այդ հսկողությունը չպետք է հանձնվի մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.
3) ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պահանջվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության ընթացքում.
4) ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում կամ այն հանգամանքների դեպքում, որոնք վտանգում են կամ կարող են վտանգել ազգաբնակչության կամ նրա մի մասի կյանքը եւ (կամ) կենսակերպի բնականոն պայմանները.
5) սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն.
6) համայնքային բնույթի մանր աշխատանքներ, որոնք կատարվում են համայնքի կամ կոլեկտիվի անմիջական բարեկեցության համար տվյալ համայնքի կամ կոլեկտիվի անդամների կողմից եւ կարող են համարվել տվյալ համայնքի կամ կոլեկտիվի անդամների սովորական քաղաքացիական պարտականություններ այն պայմանով, որ այդ համայնքի կամ կոլեկտիվի անդամները կամ նրանց ներկայացուցիչները հնարավորություն ունեն արտահայտել իրենց կարծիքը եւ (կամ) դիրքորոշումը տվյալ աշխատանքների նպատակահարմարության վերաբերյալ:»:
Հոդված 4.
Օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահ՟մա՟՟նադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմա՟նագրերից, սույն օրենսգրքից, այլ օրենքներից եւ դրանց համապա՟տասխան ընդունված եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ այլ իրավական ակտերից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից եւ կարգադրություններից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներից:
Այլ իրավական ակտերում պարունակվող աշխա՟տանքային իրավունքի նորմերը պետք է համապա՟տաս՟խանեն սույն օրենսգրքին, իսկ հակա՟սության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 5.
Օրենսգրքի 7-րդ հոդվածի`
1) երկրորդ մասում «(քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար» բառերը փոխարինել «(քաղաքացիներ, իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկներ, ներկայացուցչություններ, մասնաճյուղեր, Հայաստանի Հանրապետության եւ համայնքների անունից հանդես եկող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ) եւ աշխատողների կողմից» բառերով.
2) վեցերորդ մասը «կիրառվում են» բառից հետո լրացնել «նաեւ» բառով:
Հոդված 6.
Օրենսգրքի 16-րդ հոդվածի առաջին մասը «ստեղծման» բառից հետո լրացնել «(պետական գրանցման)» բառերով:
Հոդված 7.
Օրենսգրքի 17-րդ հոդվածի երկրորդ մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «որոշակի ժամկետով կնքված» բառերով:
Հոդված 8.
Օրենսգրքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունում «(հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին եւ այլն)» բառերը փոխարինել «իրավաբանական անձի կարգավի՟ճակ չունեցող հիմնարկ, ներկայա՟ցուցչություն, մասնաճյուղ, Հայաստանի Հանրապե՟տության եւ համայնքների անունից հանդես եկող պետական եւ տեղական ինքնակառա՟վար՟ման մարմիններ)» բառերով:
Հոդված 9.
Օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի`
1) 1-ին կետը «ստաժում» բառից հետո լրացնել «, այդ թվում` ժամկետային զինվորա՟կան եւ այլընտրանքային ծառայության, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահմանված կարգով ընդունված եւ բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթության կրթական որեւէ ծրագրով ուսումնառության, ինչպես նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ, սահմանված կարգով ընդունված եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության կրթական հիմնական ծրագրով ուսումնառության ժամանակահատվածներ» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակության նախադասությամբ.
«Սույն կետով նախատեսված հատուկ աշխատանքային ստաժը ներառում է նաեւ մասնագիտական կրթության կրթական ծրագրով ուսումնառության հետ համընկնող ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվել է տվյալ մասնագիտությամբ աշխատանք այն պայմանով, որ անձը մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթն ստացել է այդ ժամանակահատվածի ընթացքում կամ հետագայում.»:
Հոդված 10.
Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում դադարում է տվյալ կոլեկտիվի աշխատողների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի կամքի ազատ եւ հավասար արտահայտության պահից:»:
Հոդված 11.
Օրենսգրքի 25-րդ հոդվածում`
1) վերնագիրը «իրավունքները» բառից հետո լրացնել «եւ պարտականությունները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ մասերով.
«3. Աշխատողների ներկայացուցիչները պարտավոր են`
1) կոլեկտիվի
աշխատողների շահերը պաշտպանել ազնվորեն, բարեխղճորեն եւ արդարացիորեն.
2) կոլեկտիվի
աշ՟խա՟տողների առջեւ պարբերաբար հաշվետու լինել.
3)
ստա՟նալ կոլեկտիվի աշխատողների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելի համա՟ձայնությունը կամ հավանությունը նրանց աշխատանքային իրավունքներին, ազատություն՟ներին եւ պարտականություններին առնչվող հիմնարար հարցերի լուծման կապակցությամբ.
4) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
4. Աշխատողների ներկայացուցիչներին արգելվում է`
1)
գործատուի հետ համա՟ձայնության հանգելը` ի վնաս կոլեկտիվի աշխատողների.
2)
կոլեկտիվի աշխատող՟ների վստահությունը չարաշահելը:
»:
Հոդված 12.
Օրենսգրքի 33-րդ հոդվածում, 34-րդ հոդվածի առաջին մասում եւ 35-րդ հոդվածում «կոլեկտիվ պայմանագրերի» բառերը փոխարինել «կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային պայմանագրերի» բառերով:
Հոդված 13.
Օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) զինվորական գրքույկ, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ.»:
Հոդված 14.
Օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը «հատկանիշները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 15
. Օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում եւ 114-րդ հոդվածի երրորդ մասում «կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման)» բառերը փոխարինել «իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբա՟նա՟կան անձի կարգավի՟ճակ չունեցող հիմնարկի, ներկայա՟ցուցչության, մասնաճյուղի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավար՟ման մարմնի գործունեության դադարեցման, եթե իրավահաջոր՟դություն չի առաջանում)» բառերով:
Հոդված 16.
Օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասում եւ 236-րդ հոդվածում «Կազմակերպության լուծարման» բառերը փոխարինել «Իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբա՟նա՟կան անձի կարգավի՟ճակ չունեցող հիմնարկի, ներկայա՟ցուցչության, մասնաճյուղի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառա՟վար՟ման մարմնի գործունեության դադարեցման, եթե իրավահաջորդություն չի առաջանում)» բառերով:
Հոդված 17.
Օրենսգրքի 174-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) ատենախոսության նախապատրաստման եւ պաշտպանության համար` քառասուն օր.»:
Հոդված 18.
Օրենսգրքի 176-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում «երեք» բառը փոխարինել «տաս» բառով:
Հոդված 19.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: