ՆԱԽԱԳԻԾ
Պ-10711-25.01.2007-ՊԻ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի, ՀՕ-125-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Հետադարձ ուժ չի կարող տրվել գործատուների եւ աշխատողների իրավունքները կամ ազատությունները, այդ թվում` աշխատավարձը, աշխատանքային պայմանները եւ այլն, սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմա՟նող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, գործատու՟ների կամ աշխատողների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկո՟ղության կարգ սահմանող կամ խստացնող, աշխատանքային հարաբերու՟թյունների դադարեցման հիմքերը ավելացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսգրքի իրավական նորմերին: Օրենսգրքի վատթարացնող նորմերը չեն կարող կիրառվել մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային հարաբերությունների նկատմամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: