Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որն օրենքով սահմանված կարգով պետության կողմից ստեղծվում է կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, կառավարման, սոցիալական, պաշտպանության եւ սպորտի բնագավառներում աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ուղիով քաղաքացիների հոգեւոր եւ այլ ոչ նյութական պահանջմունքների բավարարման համար»:
բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Պետական կազմակերպությունը հիմնադրի որոշմամբ կարող է հանդիսանալ այլ իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, եթե այդ իրավաբանական անձի գործունեությունը համապատասխանում է պետական կազմակերպության գործունեության նպատակներին:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ» նախադասությունը,
բ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Պատմության, մշակույթի եւ բնության հուշարձանները, թանգարանային, գրադարանային, արխիվային հավաքածուները եւ այլ մշակութային արժեքները, բնական ռեսուրսները, ազգային պարկերը, արգելոցները եւ արգելավայրերը, ինչպես նաեւ շրջանառությունից հանված կամ սահմանափակ շրջանառության այլ օբյեկտները հիմնադրի կողմից չեն կարող որպես սեփականություն հանձնվել պետական կազմակերպությանը»:
գ) 2-րդ մասից հանել «հիմնադրի որոշումներին» բառերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի`
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Պետական կազմակերպությունը մատուցում է ծառայություններ (կատարում է աշխատանքներ), որոնք անմիջականորեն ուղղված են այն նպատակների իրագործմանը եւ խնդիրների լուծմանը, որոնց համար ստեղծվել է պետական կազմակերպությունը (հիմնական գործունեություն): Հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է հիմնադրի կողմից:
Պետական կազմակերպության հիմնական գործունեության անվճար եւ վճարովի ծառայությունների (աշխատանքների) ցանկը լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է հիմնադիրը:
Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե այդ գործունեությունը համապատասխանում է պետական կազմակերպության ստեղծման նպատակներին եւ բավարարում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը՝
ա) նպաստում է հիմնական գործունեության արդյունքների տարածմանն ու սպառմանը.
բ) նշանակությամբ համանման է հիմնական գործունեությանը.
գ) նպաստում է հիմնական գործունեության կատարելագործմանը.
դ) ապրանքների թողարկման, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար օգտագործվում են հիմնական գործունեության մեջ կիրառվող տեխնոլոգիան ու սարքավորումները:
Ձեռնարկատիրական գործունեությունը պետական կազմակերպության հիմնական գործունեության համեմատ կրում է լրացուցիչ բնույթ:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
բ) 2-րդ մասից հանել «Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը» նախադասությունը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ, 62 -րդ եւ 63 -րդ հոդվածներով՝
«Հոդված 61 . Պետական կազմակերպության գործունեության ծրագիրը
1. Պետական կազմակերպության գործունեության ծրագիրը պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործմանն ու խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների, դրանց իրականացման ժամկետների, անհրաժեշտ ռեսուրսների եւ սպասվող արդյունքների համակարգված ամրագրումն է:
2. Պետական կազմակերպության գործունեության ծրագիրը կազմվում է յուրաքանչյուր տարի՝ հաջորդ երեք տարվա համար (տարեկան բաշխմամբ)՝ ծրագրի փոփոխման (ճշգրտման) հնարավորության հաշվառմամբ:
3. Պետական կազմակերպության գործունեության ծրագիրը պետք է բովանդակի՝
ա) տվյալ ժամանակահատվածում նպատակների իրագործմանն ու խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ցանկը եւ ծավալը, այդ թվում՝ պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող այն ծառայությունների եւ կատարվող աշխատանքների ցանկը եւ ծավալը, որոնց գնումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեով պետական կազմակերպության համար նախատեսվող միջոցների սահմաններում.
բ) անհրաժեշտ նյութական, ֆինանսական եւ աշխատանքային ռեսուրսները.
գ) պետական կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշները (երեք տարվա համար՝ տարեկան բաշխմամբ).
դ) եռամյա ծրագրի առաջին տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը.
ե) սպասվող որակական եւ քանակական արդյունքները.
զ) այլ դրույթներ:
Հոդված 62 . Պետական կազմակերպության գործունեության ծրագրի կազմման եւ հաստատման (փոփոխման) կարգը
1. Պետական կազմակերպության գործունեության ծրագրի կազմման եւ հաստատման (փոփոխման) կարգը սահմանվում է սույն օրենքով եւ հիմնադրի որոշմամբ:
2.Պետական կազմակերպության գործունեության ծրագիրը կազմում է պետական կազմակերպության գործադիր մարմինը, հաստատում (փոփոխում) է պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի բացակայության դեպքում պետական կազմակերպության գործունեության ծրագիրը հաստատում (փոփոխում) է լիազորված պետական մարմինը:
Հոդված 63 . Պետական կազմակերպությունների դրամական հոսքերի մասին տեղեկատվության տրամադրումը
1. Լիազորված պետական մարմինները պետական կազմակերպությունների` ըստ բյուջետային գործառնական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի դրամական հոսքերի մասին եռամսյակային հաշվետվությունները պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմին են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչեւ հաջորդ տարվա մարտի 1՟ը:
2. Պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմինը եռամսյակային հաշվետվությունները ամփոփում եւ տեղեկատվության ձեւով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 60 օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ոչ առեւտրային կազմակերպությունների` ըստ բյուջետային գործառնական դասակարգման խմբերի եւ ենթախմբերի տարեկան դրամական հոսքերի մասին ամփոփ տեղեկատվությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնում է Ազգային Ժողով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները ստեղծվում, վերակազմակերպվում եւ դրանց գործունեությունը դադարեցվում են հիմնադրի որոշմամբ, իսկ հիմնադրի կողմից ուղղակիորեն նախատեսված դեպքում` լիազորված պետական մարմնի որոշմամբ»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Պետական կազմակերպության հիմնադրման որոշման համար հիմք է հանդիսանում պետական կազմակերպության գործունեության ռազմավարական ծրագիրը, որը պետք է բովանդակի`
ա) քաղաքացիների հոգեւոր եւ այլ ոչ նյութական պահանջմունքների բավարարման տվյալ բնագավառում որպես պետական կազմակերպություն գործունեություն իրականացնելու անհրաժեշտության հիմնավորումը, նպատակը եւ խնդիրները.
բ) գործունեության տեսակների ամբողջական անվանացանկը եւ ծավալը, այդ թվում` պետական կազմակերպության կողմից պետությանը մատուցվող այն ծառայությունների (կատարվող աշխատանքների) անվանացանկը եւ ծավալը, որոնց գնումը նախատեսվում է կատարել պետական բյուջեով պետական կազմակերպության համար նախատեսվող միջոցների սահմաններում.
գ) անհրաժեշտ նյութական, ֆինանսական եւ աշխատանքային ռեսուրսները.
դ) զարգացման հեռանկարները եւ սպասվող արդյունքները.
ե) գնային քաղաքականությունը.
զ) եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը.
է) այլ դրույթներ:
Պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշումն ընդունվում է, եթե գործունեության ռազմավարական ծրագրով պետական կազմակերպության կողմից յուրաքանչյուր տարի պետությանը մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) եւ ապրանքների գնման նպատակով պետական բյուջեով պետական կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսվող միջոցների տարեկան ծավալը գերազանցում է տվյալ տարվա ընթացքում ծրագրված ընդհանուր մուտքերի 50 տոկոսը:
Պետական հիմնարկը պետական կազմակերպության վերակազմակերպելու մասին որոշումն ընդունվում է` հիմք ընդունելով լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ հիմնարկի կողմից կազմված գործունեության ռազմավարական ծրագիրը:
Հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունը կարող է վերակազմակերպվել պետական կազմակերպության, եթե վերակազմակերպմանը նախորդող երեք տարվա ընթացքում ընկերության կողմից յուրաքանչյուր տարի պետությանը մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) եւ ապրանքների գնման նպատակով պետական բյուջեով ընկերությանն ուղղակիորեն տրամադրված միջոցների տարեկան ծավալը գերազանցում է տվյալ տարվա ընդհանուր մուտքերի 50 տոկոսը:
Ժամկետանց կրեդիտորական պարտքեր ունեցող հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունը չի կարող վերակազմակերպվել պետական կազմակերպության:
ՀՀ կառավարությունը կարող է սահմանել պետական կազմակերպություն հիմնադրելու կամ պետական հիմնարկը կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունը պետական կազմակերպության վերակազմակերպելու մասին որոշման ընդունման լրացուցիչ պահանջներ»:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «զ)» կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «Է1 » եւ «Է2 » կետերով`
«է1) պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգի սահմանումը.
«է2) պետական կազմակերպության հիմնական գործունեության անվճար եւ վճարովի ծառայությունների (աշխատանքների) ցանկի հաստատումը:»:
բ) 3-րդ մասի «սույն հոդվածի 2-րդ կետի» բառերից հետո հանել «գ» տառը:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1 )», «է2 )» եւ «է3 )» կետերով՝
«է1) հաստատում (փոփոխում) է պետական կազմակերպության գործունեության ծրագիրը, եթե պետական կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին, կամ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի կողմից դրա հաստատման (փոփոխման) առնչությամբ տալիս է իր համաձայնությունը.
է2) հաստատում է պետական կազմակերպության տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը.
է3) համաձայնություն է տալիս պետական կազմակերպության կառուցվածքի սահմանման վերաբերյալ:»:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Պայմանագրում սահմանվում են պետական կազմակերպության նպատակների եւ այդ նպատակները բնութագրող չափորոշիչների մասին դրույթներ:»:
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 )» եւ «գ2 )» կետերով՝
«գ1 ) կազմում եւ հաստատման է ներկայացնում պետական կազմակերպության գործունեության ծրագիրը.
գ2 ) հաստատում է պետական կազմակերպության հաստիքացուցակը.»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի՝
«ժբ)» կետը «խոշոր գործարքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 221 -րդ եւ 222 -րդ հոդվածների պահանջներին համապատասխանող գործարքների» բառերով.
բ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ1 ) կետով՝
«ժբ1 ) պետական կազմակերպության գործունեության ծրագրի հաստատումը (փոփոխումը).»:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի հիմքերով, պետական կազմակերպության հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի պահանջով, եթե գործարքի մյուս կողմը գիտեր կամ պարտավոր էր իմանալ լիազորված պետական մարմնի համաձայնության բացակայության մասին։
Գործարքի մյուս կողմին գործարքը կնքելուց առաջ պետք է տրամադրվի լիազորված պետական մարմնի համաձայնության պատճենը կամ մեկ օրինակը:
Պետական կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձը պետական կազմակերպության առջեւ պատասխանատվություն է կրում սույն հոդվածի պահանջների խախտմամբ խոշոր գործարքի կնքման արդյունքում պետական կազմակերպությանը պատճառված վնասի չափով:»:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ եւ 222 -րդ հոդվածներով՝
«Հոդված 221 . Պետական կազմակերպության գործարքում շահագրգիռ անձինք
1. Սույն օրենքի իմաստով, պետական կազմակերպության գործարքում շահագրգիռ անձինք են համարվում պետական կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձը, ինչպես նաեւ կոլեգիալ կառավարման մարմնի անդամը, եթե այդ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝
ա) հանդիսանում են գործարքի կողմ, շահառու, միջնորդ կամ ներկայացուցիչ.
բ) առանձին կամ միասին տիրապետում են բաժնետիրական ընկերության՝ քվեարկող բաժնետոմսերի քսան եւ ավելի տոկոսին կամ սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալի քսան եւ ավելի տոկոսը գերազանցող բաժնեմասին, կամ գործարքի կողմ հանդիսացող այլ իրավաբանական անձի միակ կամ ոչ ավելի, քան երեք հիմնադիրներից (մասնակիցներից) մեկն են.
գ) գործարքի կողմ, շահառու, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում զբաղեցնում են պաշտոն:
2. Սույն օրենքի իմաստով, անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Շահագրգիռ անձը պարտավոր է մինչեւ գործարքի կնքումը լիազորված պետական մարմնին տեղեկացնել պետական կազմակերպության գործարքում շահագրգռվածության առկայության մասին:
Հոդված 222 . Շահագրգռվածության առկայության դեպքում պետական կազմակերպության գործարքի կնքման կարգը
1. Շահագրգռվածության առկայության դեպքում պետական կազմակերպության գործարքը կնքվում է լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
2. Սույն օրենքի 221 -րդ եւ 222 -րդ հոդվածների պահանջների խախտմամբ կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի հիմքերով, պետական կազմակերպության հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի պահանջով, եթե գործարքի մյուս կողմը գիտեր կամ պարտավոր էր իմանալ նշված պահանջները պետական կազմակերպության կողմից չպահպանելու մասին:
3. Պետական կազմակերպության գործարքում շահագրգիռ անձը պետական կազմակերպության առջեւ պատասխանատվություն է կրում պետական կազմակերպությանը պատճառված վնասի չափով։»:
Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե» բառերը փոխարինել «մնացած գույքի իրացումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են համապատասխան բյուջե» բառերով:
Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված այն պետական կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1՟ին մասով սահմանված նորմերի պահանջներին, մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Ներկայումս գործող «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001թ. հոկտեմբերի 23՟ին: Անցած ժամանակաընթացքում այն զգալի կարգավորիչ դեր է ունեցել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցման, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման խնդիրներին օրենսդրական լուծումներ ապահովելու, ինչպես նաեւ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների հստակեցման առումով: Այդուհանդերձ, օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք կապված են ինչպես օրենքում ամրագրված որոշ հիմնարար դրույթների կոնկրետացման ու ճշգրտման հրատապ անհրաժեշտության, այնպես էլ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կառավարման համակարգի լիարժեք գործունեության օրենսդրական հիմքերի ստեղծման ապահովման հետ: Համանման հիմնախնդիրներից են պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման (վերակազմակերպման) նախապայմանների ամրագրումը, դրանց ծրագրային գործունեության ոլորտների հստակեցումը, կառավարման ինստիտուցիոնալ մարմինների լիազորությունների տարանջատումն ու հստակեցումը եւ այլն:
Միաժամանակ, գործող օրենսդրությունն ըստ էության չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հստակ սահմանումը, ինչպես նաեւ չի առաջադրում դրանց գործունեությունը լիովին վերահսկելու մեխանիզմներ:
Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:
Բացի այդ, ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 824-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 9՟րդ կետի կատարումն ապահովելու նկատառումներով:
Նշված կետով նախատեսվել է Համաշխարհային բանկի օժանդակությամբ մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք պետական ոչ առեւտրային կազմակերպության սահմանումը հստակեցնելու, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համապատասխան հաշվետվական կառուցվածքը սահմանելու եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ Ազգային Ժողով եւ ՀՀ Վերահսկիչ պալատ համախմբված ամփոփ տեղեկատվություն ներկայացնելու իրավական հիմքեր ստեղծելու նպատակ են հետապնդում:
Այդ առումով սույն նախագիծը հիմնականում տալիս է վերը հիշատակված հարցադրումների պատասխանը: