Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի հոդված 23-ի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Այն ընկերությունը, որի բաժնետոմսերի հարյուր տոկոսը պատկանում է պետությանը կան համայնքին` կարող է վերակազմավորվել պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք-հիմնավորում
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ նախատեսված է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության: