Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1076-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27.12.1997թ. ՀՕ - 186) 19-րդ հոդվածի 3.1 կետի «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 600-ապատիկի չափով» բառերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում փոփոխության կենթարկվի արտարժույթի առուվաճառքի համար պետական տուրքի չափը՝ բազային տուրքի 50-ապատիկից հասնելով բազային տուրքի 600-ապատիկի:

Նշված փոփոխությունը պայմանավորված է արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանցից գանձվող պետական տուրքի եւ այդ անձանց վերահսկողության կապակցությամբ առաջացող ծախսերի միջեւ առկա անհամաչափությունը վերացնելու անհրաժեշտությամբ եւ համահունչ է արտարժույթի բնագավառում ներկայումս արտահայտվող վերահսկողության խստացման միտումներին: Մասնավորապես կարելի է առանձնացնել արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց տեխնիկական հագեցվածության նկատմամբ առավել խիստ պահանջներ սահմանելը, ինչպես նաեւ այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը բացառապես իրավաբանական անձանց վերապահող օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը: