«լ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման ավտոմեքենան եւ տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում եւ պիտակավորում, ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ»:
Հոդված 2. Օրենսգրքի 25-րդ հոդվածը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների (սույն գլխում այսուհետ` ապրանքների)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ, 52-րդ, 55-րդ, 111-րդ եւ 199-րդ հոդվածներում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով:
Հոդված 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 83-րդ հոդվածի «դա», «դբ», «դգ», եւ «դդ» կետերը:
Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «գ» կետերի աղյուսակներում, ըստ ԱՏԳ ԱԱ-ի համապատասխան տողերի կատարել հետեւյալ փոփոխություներն ու լրացումները.
1. «ա» կետի աղյուսակում.
ա) «ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակի 2501 00 910, 4012 20 900, 5803, 8518 10 200, 8518 29 200, 8520 20 000, 8522 90 510 եւ 9006 10 100 ծածկագրերը համապատասխանաբար փոխարինել 2501 00 91, 4012 20 000, 5803 00, 8518 10 300, 8518 29 300, 8519 50 000, 8522 90 400 եւ 9006 10 000 ծածկագրերով.
բ) «ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակի 3917 21 910, 3917 22 910, 3917 23 910, 3917 29 910, 3917 31 100, 3917 33 100, 3917 39 910, 3917 40 100, 3926 90 100, 6812 90 100, 6813 10 100, 6813 90 100, 8415 81 100, 8415 82 100, 8415 83 100, 8415 90 100, 8418 10 100, 8418 30 100, 8418 40 100, 8418 61 100, 8418 69 100, 8507 10 100, 8507 20 100, 8507 30 100, 8507 40 100, 8507 80 100, 8507 90 100, 8516 80 100, 8518 10 100, 8518 21 100, 8518 22 100, 8518 29 100, 8518 30 100, 8518 40 100, 8518 50 100, 8520 90 100, 8521 10 100, 8522 90 100, 8527 90 100, 8539 10 100, 8703 90 100, 9009, 9104 00 100, 9401 10 100, 9403 20 100, 9403 70 100, 9405 10 100, 9405 60 100, 9405 92 100, 9405 99 100 տողերը հանել.
գ) «ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակի 5407-ից 5407 94 000, 8517 19 100-ից 8517 90 880, 8523 11 000-ից 8525 40, 8528 12 900-ից 8529 90 400, 8543 11 000-ից 8543 90 300 ծածկագրերի տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5407 | գործվածք՝ սինթետիկ համալիր թելից, ներառյալ գործվածքներ` 5404 ապրանքային դիրքի նյութերից պատրաստված | 0 | 0 |
8517 61 000 | բազային կայաններ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ լարային եւ ոչ լարային կապի ցանցերի` այլ | 0 | 0 |
8517 62 000 | մեքենաներ` ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման եւ հաղորդման, կամ վերականգնման համար, ներառյալ կոմուտացիոն սարքերը եւ մարշրուտիզատորները | 0 | 0 |
8517 69 100 | տեսախոսներ | 0 | 0 |
8517 69 200 | տնային տեսախոսներ | 0 | 0 |
8517 69 900 | այլ սարքեր` ձայնի, պատկերի եւ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ լարային կամ ոչ լարային կապի ցանցերի | 0 | 0 |
8523 29 100 | մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ չձայնագրված | 0 | 0 |
8523 29 210 | մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ՝ ձայնից եւ պատկերից զատ երեւույթների վերարտադրության համար | 0 | 0 |
8523 29 290 | այլ մագնիսական ժապավեններ, մագնիսական սկավառակներ | 0 | 0 |
8523 29 900 | այլ մագնիսական կրիչներ | 0 | 0 |
8523 40 130 | օպտիկական կրիչներ չձայնագրված, այլ | 0 | 0 |
8523 40 200 | սկավառակներ կարդացող լազերային համակարգերի համար՝ ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ | 0 | 0 |
8523 40 700 | օպտիկական կրիչներ, ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ | 0 | 0 |
8523 51 100 | էներգիայից անկախ տվյալների պահպանման կիսահաղորդչային կրիչներ պինդ մարմնից` չձայնագրված | 0 | 0 |
8523 51 700 | էներգիայից անկախ տվյալների պահպանման այլ կիսահաղորդչային կրիչներ պինդ մարմնից` ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, չձայնագրված | 0 | 0 |
8523 59 100 | կիսահաղորդչային կրիչներ` չձայնագրված, այլ | 0 | 0 |
8523 59 910 | կիսահաղորդչային կրիչներ, ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար` չձայնագրված, այլ | 0 | 0 |
8523 80 100 | այլ կրիչներ ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, չձայնագրված | 0 | 0 |
8523 80 910 | այլ կրիչներ ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, ձայնագրված | 0 | 0 |
8525 50 000 | ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդիչ սարքեր | 0 | 0 |
8525 80 110 | հեռուստախցիկներ երեք եւ ավելի հաղորդող ընկալուչներով | 0 | 0 |
8525 80 190 | հեռուստախցիկներ, այլ | 0 | 0 |
8525 80 910 | ձայնագրող տեսախցիկներ, որոնք ընդունակ են գրանցել միայն հեռուստատեսային խցիկից ստացված ձայնը եւ պատկերը | 0 | 0 |
8525 80 990 | ձայնագրող տեսախցիկներ, այլ | 0 | 0 |
8528 69 050 | այլ պրոեկտորներ, հարթ էկրանի օգնությամբ աշխատող, ընդունակ պատկերելու հաշվիչ մեքենայից ստացված թվային տվյալները | 0 | 0 |
8528 71 200 | տեսաթյուներների մոդուլներ հաշվիչ մեքենաներում տեղադրելու համար | 0 | 0 |
8528 73 000 | այլ հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումներ, սեւ գիծ, սպիտակ կամ մոնոքրոմ պատկերի համար, իրենց կազմում լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայն կամ պատկեր գրող սարքավորում ներառող կամ չներառող | 0 | 0 |
8529 90 450 | 8525 80 300 ապրանքային ենթաենթադիրքում դասակարգվող սարքերի մասեր, այլ | 0 | 0 |
8529 90 490 | 8525 60 000, 8528 41 000, 8528 51 000, 852 861 000 ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի մասեր` այլ | 0 | 0 |
8543 70 150 | էլեկտրական մեքենաներ բառարանի կամ թարգմանչի գործառույթով, այլ | 0 | 0 |
8543 70 200 | ալեհավաքային ուժեղարարներ | 0 | 0 |
8543 70 510 | սոլյարիներ կամ արեւայրուքի համար նախատեսված համանման սարքավորումներ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ խողովակաձեւ լամպերի համար, խողովակի առավելագույնը 100 սմ երկարությամբ | 0 | 0 |
8543 70 550 | սոլյարիներ կամ արեւայրուքի համար նախատեսված համանման սարքավորումներ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ խողովակաձեւ լամպերի համար, այլ | 0 | 0 |
8543 70 590 | սոլյարիներ կամ արեւայրուքի համար նախատեսված համանման սարքավորումներ, այլ | 0 | 0 |
8543 90 000 | տվյալ ապրանքային խմբում չներառված եւ չհիշատակված անհատական ֆունկցիաներ ունեցող էլեկտրական մեքենաների մասեր | 0 | 0 |
դ) «ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակի 8418 69 100 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ բովանդակությամբ.
8443 31 | մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են` տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | 10
|
0
|
8443 31 910 | մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են` տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող, որոնք իրականացնում են պատճենահանումը օրիգինալի տեսագրման միջոցով եւ տպում են պատճենը էլեկտրաստատիկ եղանակով | 0 | 0 |
8443 32 | այլ տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | 10
|
0
|
8443 39 | տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր միավորված կամ չմիավորված, այլ | 10
|
0
|
8443 39 210 | այլ պատճենահանող սարքեր ներկառուցված օպտիկական համակարգով | 0 | 0 |
8443 99 | տպագրական մեքենաների, այլ տպիչ սարքերի, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքերի մասեր եւ պարագաներ, այլ | 10
|
0
|
2. «գ» կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
8517 12 000 | հեռախոսային ապարատներ բջջային կապի ցանցի եւ ոչ լարային կապի այլ ցանցերի համար | 0 | 0 |
8517 69 310 | դյուրակիր ընդունիչներ կանչի ազդանշաններ կամ փեյջինգային հաղորդագրություն ընդունելու համար | 0 | 0 |
8517 70 110 | ալեհավաքներ` ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային սարքերի համար | 0 | 0 |
8523 40 400 | սկավառակներ լազերային կարդացող համակարգերի համար` մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով ձայնագրված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել կամ որոնք, համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով, կարող են մատչելի լինել օգտվողի համար | 0 | 0 |
8523 52 | կիսահաղորդչային կրիչներ` «ինտելեկտուալ քարտեր» | 0 | 0 |
8523 80 950 | այլ կրիչներ՝ մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով ձայնագրված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել կամ որոնք, համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով, կարող են մատչելի լինել օգտվողի համար | 0 | 0 |
8525 60 000 | ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդող ապարատներ, իր մեջ ընդունող սարք ընդգրկող | 0 | 0 |
8543 70 150 | էլեկտրական մեքենաներ բառարանի կամ թարգմանչի գործառույթով, այլ | 0 | 0 |
Հոդված 6. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.
«ի) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմով բաց թողնվող ապրանքները»:
Հոդված 7. Օրենսգրքի 105-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 2-րդ մասը «փոստային» բառից հետո լրացնել «կամ սուրհանդակային» բառերով.
2. 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ եւ մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս, մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով եւ (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն»:
Հոդված 8. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 112-րդ հոդվածը:
Հոդված 9. Օրենսգրքի 116-րդ հոդվածում «պարտավոր են ներկա լինել մաքսային ձեւակերպմանը» բառերը փոխարինել «իրավունք ունեն ներկա լինել մաքսային ձեւակերպմանը, իսկ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում պարտավոր են ներկա լինել մաքսային ձեւակերպման առանձին գործողություններին»:
Հոդված 10. Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 123. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը
1. Սույն օրենսգրքի համաձայն մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
2. Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հետ կապված, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի ստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատու պահպանության ընթացքում կասեցվում է:
3. Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումը»:
Հոդված 11. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» եւ «դ» կետերով.
«գ) սույն օրենսգրքի 971 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է վճարվեն մաքսային վճարների գծով նախկինում կիրառված արտոնությունների հետեւանքով չհաշվարկված եւ (կամ) չվճարված մաքսային վճարները.
դ) դրանք ենթակա են հայտարարագրման սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն»:
Հոդված 12. Օրենսգրքի 139-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. «գ» կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը» բառերը փոխարինել «այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով.
2. «դ» կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման պահը» բառերը փոխարինել «այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով.
3. «ը» կետը «իրացումը» բառից հետո լրացնել «կամ այլ մաքսային ռեժիմով բացթողման պահը» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 147-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 2-րդ մասը «գրավոր որոշումը» բառերից հետո լրացնել «նրան ծանոթացնել քննության ընթացքում իր իրավունքներին ու պարտականություններին եւ» բառերով.
2. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Քննման ընթացքում չի թույլատրվում կատարել անձի կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ»:
3. ՈՒժը կորցրած ճանաչել հոդվածի 5-րդ մասը:
Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1471 -րդ հոդվածով.
«Հոդված 1471 . Անձի քննման մեթոդիկան
1. Մաքսային հսկողություն իրականացնելիս, անձի քննմանը պետք է դիմել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը:
2. Անձի քննումն իրականացվում է սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում նշված գրավոր որոշման հիման վրա, որում նշվում են անձին քննման ենթարկելու հիմքերը եւ, թե հատկապես ինչ առարկաներ հայտնաբերելու համար է կատարվում այն:
3. Եթե ֆիզիկական անձը հրաժարվում է կամավոր հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն` չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները, կամ դրանք հանձնելուց հետո մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձը կասկածում է, որ ֆիզիկական անձն ամբողջությամբ չի հանձնել հայտարարագրման ենթակա, սակայն` չհայտարարագրված ապրանքները կամ առարկաները, ապա սկսվում է անձի քննման գործողությունը, որի ընթացքում քննումն իրականացնողը կարող է կատարել անձնական խուզարկություն եւ վերցնել քննման ենթարկվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները եւ փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
4. Անձին քննման ենթարկելու մասին արձանագրությունը ընթերցվում է քննման գործողությանը մասնակցող անձանց համար: Մասնակիցների կողմից նշված արձանագրության վերաբերյալ դիտողություններ կամ լրացումներ լինելու դեպքում դրանք մտցվում են արձանագրության մեջ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը, քննվող ֆիզիկական անձը, ընթերակաները եւ մյուս մասնակիցները (բուժաշխատողը, անչափահասի կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը):
Եթե քննվող անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ:
5. Եթե քննվողը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ապա կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
6. Եթե քննվող անձը ֆիզիկական արատի կամ անգրագիտության պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ: Եթե քննվող անձն անգրագետ է, ապա հրավիրվում է կողմնակի ֆիզիկական անձ, որը կարդում է այդ արձանագրությունը եւ ստորագրում:
7. Եթե քննվողի մոտ հայտնաբերվում են մաքսանենգության առարկաներ, կամ այնպիսի առարկաներ, որոնք մաքսային կանոնների խախտման օբյեկտներ են կամ արգելված են Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար, ապա, որպեսզի հետագայում դրանք իրեղեն ապացույցի նշանակություն ստանան, մանրամասն պետք է նկարագրվեն, փաթեթավորվեն եւ կնքվեն՝ առարկան փոխելու, առանձնահատկությունները եւ հատկանիշները փոփոխելու հնարավորությունը բացառելու համար:
8. Անձին քննման ենթարկելու ընթացքում հայտնաբերված կամ կամավոր հանձնված ապրանքների, առարկաների կամ իրերի նկարագրության, փաթեթավորման եւ կնքման համար կազմվում է առանձին արձանագրություն, որը կցվում է անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը: Սույն մասում նշված արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որից մեկ օրինակը հանձնվում է քննվող քաղաքացուն:
9. Հայտնաբերված առարկաները կամ իրերը կցվում են անձին քննման ենթարկելու մասին արձանագրությանը եւ ուղարկվում հետաքննիչին:
10. Եթե քննվող անձի մոտ չեն հայտնաբերվում չհայտարարագրված կամ օրենքով սահմանված կարգով արգելված առարկաներ, ապա քննություն կատարող պաշտոնատար անձը ներողություն է խնդրում, եւ օրենքով սահմանված կարգով հատուցվում է քննման հետեւանքով քաղաքացուն պատճառված վնասը:
11. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշման, ինչպես նաեւ 4-րդ եւ 8-րդ մասերում նշված արձանագրությունների ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 15. Օրենսգրքի 1501 -րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում «հետառաքումային» բառը փոխարինել «հետբացթողումային» բառով:
Հոդված 16. Օրենսգրքի 155-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության արժույթի, Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 166-րդ հոդվածի «գ» կետը «ըստ ԱՏԳ ԱԱ-ի» բառերից հետո լրացնել «կամ ըստ արտահանման երկրում կիրառվող ապրանքների մաքսային դասակարգչի» բառերով:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 09.12.05թ. N 2200-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագրի 72-րդ եւ նույն որոշմամբ հաստատված ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի 40-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է կարգավորել հետեւյալ հիմնական հարցերը.
1.ՀՀ սահմանադրական փոփոխություններին համապատասխան ՀՀ մաքսային օրենսգրքի կարգավորման դաշտ է բերվել անձի քննման մեթոդիկան, որը ներկայումս սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ (05.02.01թ. N 81).
2.Հստակեցվել են ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց կողմից իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծման դեպքում մաքսային արտոնությունների տրամադրման հետ կապված հարցերը կարգավորող դրույթները:
3.Խմբագրվել են ՀՀ մաքսային օրենսգրքի` ինքնահայտարարագրման համակարգի ներդրմանը խոչընդոտող դրույթները, այն հաշվով, որ ինքնահայտարարագրման համակարգի միջոցով հայտարարագրման դեպքում հնարավոր լինի մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնել առանց մաքսային մարմնի պաշտոնատար անձի եւ հայտարարատուի միջեւ անմիջական շփման:
4.Հստակեցվել են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ենթակա լինելու դեպքերը:
5. Հստակեցվել է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը:
6. Օրենսգրքի տեքստը ենթարկվել է ընդհանուր խմբագրման` դրա գործնական կիրառության ընթացքում բացահայտված վրիպակները եւ այլ թերությունները շտկելու նպատակով: