Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10791-31.01.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 մայիսի թվականի  5-ի քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ կետը «Բանկերի» բառից հետո լրացնել «եւ ապահովագրական ընկեությունների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 983 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 983. Ապահովագրությունը, դրա դասակարգումը

1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրության վկայագրի (սույն գլխում` ապահովագրության պայմանագիր) հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր եւ պարտադիր ապահովագրություն:

Կամավոր ապահովագրությունը ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրական պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:

Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ` ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեuակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն oրենսգրքով, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ պարտադիր ապահովագրության մաuին համապատաuխան oրենքներով:

3. Այն դեպքերում, երբ որոշակի անձանց վրա oրենքով պարտականություն է դրվում` որպեu ապահովադիրներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին իրականացնել կյանքի կամ ոչ կյանքի պարտադիր ապահովագրություն, այն իրականացվում է uույն գլխի դրույթներին եւ «Ապահովագրության մասին» օրենքին համապատաuխան պայմանագիր կնքելու միջոցով:

4. Oրենքով կարող են նախատեuվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի եւ ոչ կյանքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):

5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեսակներով, դասերով եւ դրանց համապատասխան ենթադասերով ապահովագրություն:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր 9831 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 9831 . Ապահովագրության տարրերը

1. Ապահովադիրը ապահովագրողի հետ ապահովագրության պայմանգիր կնքած անձն է:

2. Ապահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:

3. Շահառուն ապահովագրական պատահարի տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձն է:

4.Ապահովագրության օբյեկտը  ապահովագրության ենթակա այն գույքային եւ անձնական շահերն են, որոնք չեն հակասում օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին:

5. Ապահովագրական ռիսկը որոշակի հավանականությամբ եւ պատահականությամբ ապահովագրական պատահարի վրա հասնելու հետեւանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:

6. Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի  վրա հասնելիս ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ:

7. Ապահովագրական գումարը ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրողի պատասխանատվության առավելագույն չափն է:

8.Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով եւ պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է:

9. Ապահովագրական պատահարը ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում կամ գումար:

10. Ապահովագրական uակագինը uահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:

11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մաuնակցության չափն է վնաuի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են.

ա) Պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների կամ կորուuտների հատուցման պարտականությունից, եթե այդ հատուցման չափը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեuված չհատուցվող գումարի չափը, եւ պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը:

բ) Ոչ պայմանական չհատուցվող գումար, որի չափով ապահովագրողն ազատվում է հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի չափից:

Հոդված 7. Օրենսգրքի 994-1000 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 994. Ապահովագրողներ

1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

2.  Ապահովագրողների եւ դրանց գործունեության վերաբերյալ պահանջները,նրանց  լիցենզավորման,  պետական կարգավորման եւ վերահuկողության իրականացման կարգը uահմանվում է «Ապահովագրության մաuին» oրենքով, եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 995. Ապահովադրի եւ շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը

1. Հoգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը` այդ թվում այն դեպքում, երբ նա ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով կամ ապահովադրի պարտականությունները  նախապես կատարել է այն անձը, ում  oգտին կնքվել է պայմանագիրը:

2. Ապահովագրողն իրավունք ունի շահառուից` ներառյալ այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, պահանջել ապահովագրության պայմանագրով պարտականությունների` ներառյալ ապահովադրի վրա դրված պարտականությունների կատարում, որոնք նա չի կատարել, երբ շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մաuին պահանջ է ներկայացրել: Պարտականությունները, որոնք պետք է նախապեu կատարված լինեին, չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետեւանքների ռիuկը կրում է շահառուն:»:

Հոդված 996. Ապահովագրության պայմանագիր

1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը,  որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճար) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառու) հատուցել նախապես պայմանագրում նախատեսված իրադարձության տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում)՝ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի շրջանակներում,, եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական եւ պատահական բնույթ (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ պայմանագրով նախատեսված է որոշակի իրադարձություն), կախված չէ կողմերի կամ շահառուի կամքից եւ կողմերը կամ շահառուն միտումնավոր չեն արագացնում դրա տեղի ունենալը

2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման այլ ձեւեր եւ դրանց նկատմամբ նվազագույն պահանջներ:

3. Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի  առկայությունը պարտադիր է: Ապահովագրական վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի սույն գլխով եւ օրենքով սահմանվածէական պահանջները:

4. Ապահովագրության պայմանագրի եւ (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով եւ նրա հաշվին վերջինիս տրամադրել պայմանագրի եւ (կամ) վկայագրի կրկնօրինակը:

Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր ապահովագրության պայմանագրով

1.Միասեռ ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում եւ միանման պայմաններով կարող է ապահովագրողի եւ ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:

2. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի  գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս անհապաղ, հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:

3. Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:

4. Ապահովագրական վկայագրերը ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին:

Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի եւ վկայագրի էական պայմանները

1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են.

ա) ապահովագրության օբյեկտը,

բ) ապահովագրական պատահարը (պատահարների) կամ իրադարձությունը որի վրա հասնելու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը,

գ) ապահովագրական գումարի չափը,

դ) ապահովագրական հատուցման կարգը ,

ե) ապահովագրավճարի չափը,

զ) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի եւ/կամ շահառուի կողմից ապահովգրողին տեղեկացնելու կարգը  եւ ժամկետները,.

է) կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

ը) վնասի գնահատման կարգը,

թ) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը,

ժ) կողմերի կողմից պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար վրա հասնող պատասխանատվությունը,

ժա) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման եւ վաղաժամկետ լուծման կարգը,

ժբ) վեճերի լուծման կարգը,

ժգ) ապահովադրի ստորագրությունը, կնիքը  (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)  եւ նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին,

ժդ) ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում եւ կարգով չվճարելու հետեւանքները,

ժդ) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, ընկերության կնիքը կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները,

ժե) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:

2. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետեւյալ վավերապայմանները՝

ա) ապահովագրության վկայագրի համարը,

բ) ապահովագրողի անվանումը եւ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն,

գ) ապահովադրի (շահառուի) անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.

դ) ապահովագրության համապատասխանդասը եւ ենթադասը,

ե ) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը,

զ) ապահովադրի ստորագրությունը, կնիքը, եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նաեւ նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին,

է) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, ընկերության կնիքը կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները,

ը) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը:

3. Ապահովագրական պայմանագրերի եւ վկայագրերի գրանցումը եւ հաշվառումը իրականացվում է ապահովագրողի կողմից: Իրավասու պետական մարմինը կարող է  սահմանել ապահովագրության պայմանագրերի եւ վկայագրերի գրանցման եւ հաշվառման կարգ:

4. Անձինք, ովքեր գողացել, վնասել, թաքցրել, կեղծել, կամ այլ կերպ օգտագործել են ապահովագրության պայմանագիրը եւ (կամ) վկայագիրը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 999. Ապահովագրության պայմանագրի պայմանները ապահովագրության ընդհանուր պայմաններով որոշելը

1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա  ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:

2. Ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող եւ ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը եւ այդ պայմանները շարադրված են պայմանագրի հետ նույն փաստաթղթում կամ դրա հակառակ երեսին կամ կցված են դրան: Վերջին դեպքում պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:

3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը եւ ապահովագրողը կարող են պայմանավորվել ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու վերաբերյալ:

4. Ապահովադիրը (շահառուն) իր շահերի պաշտպանության համար իրավունք ունի վկայակոչել ապահովագրության համապատասխան ընդհանուր պայմանները, որոնք նշված են ապահովագրության պայմանագրում, եթե անգամ սույն հոդվածի ուժով այդ պայմանները պարտադիր չեն նրա համար:

Հոդված 1000. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները

1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիu ապահովադիրը պարտավոր է ապահովագրողին տեղեկություններ հայտնել ապահովագրական պատահարի վրա հաuնելու եւ դրա արդյունքում հնարավոր վնաuի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող ապահովադրին հայտնի հանգամանքների երեւան գալու հավանականության մաuին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:

2. Էական են ճանաչվում ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի uտանդարտ պայմաններում որոշակիորեն վերապահված հանգամանքները:

3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովադրի պատաuխանների բացակայությամբ, ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչելու` վկայակոչելով ապահովադրի կողմից համապատաuխան հանգամանքները չհայտնելու փաuտը:

4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ  ապահովադիրը uույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների մաuին ապահովագրողին հայտնել է ակնհայտ uուտ տեղեկություններ, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը եւ կիրառելու uույն oրենuգրքի 313 հոդվածի 2-րդ մասում նախատեuված հետեւանքները:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել նոր 10001 եւ 10002 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10001 . Ապահովագրական պատահար

1. Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմել անկախ փորձագետների՝ այդ թվում արտասահմանյան փորձագետի, ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու եւ վնասի չափը սահմանելու համար, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվել վերջիններիս եզրակացությունների վրա:

2. Պետական մարմինները, կազմակերպությունները եւ բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն՝ բացառությամբ պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կազմող եւ օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:

3. Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննել ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավել այլ անձանց:

Հոդված 10002 . Ապահովագրական ռիսկի գնահատումը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրել եւ զննել ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:

2. Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:

3. Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:»:

Հոդված 9. Օրենսգրքի 1002- 1003 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1002. Ապահովագրության գաղտնիությունը

Ապահովագրողն իրավունք չունի հրապարակել իր մաuնագիտական գործունեության արդյունքում ապահովադրի, ապահովագրված անձի եւ շահառուի մաuին իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Ապահովագրողը, ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված` խախտված իրավունքների տեuակից եւ (կամ) դրանց խախտման բնույթից, պատաuխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 1003. Ապահովագրական գումար եւ ապահովագրական արժեք

1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի եւ ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

2. Ապահովագրության պայմանագրում նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական ) արժեքը:

Ապահովագրական արժեքը ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվողգույքի շուկայական (իրական) արժեքն է:

3. Այն դեպքում, երբ գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկությունների ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, մյուս կողմը իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը եւ պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները եւ ծախսերը:

4. Այն դեպքում, երբ գույքը ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնել լրացուցիչ ապահովագրություն` նաեւ այլ ապահովագրողի մոտ, սակայն այն չափով, որպեսզի ընդհանուր ապահովագրական գումարը բոլոր ապահովագրական պայմանագրերով չգերազանցի ապահովագրական արժեքը:

5.  Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, պայմանագիրը՝ ապահովագրական գումարի այն մասով, որը գերազանցում է ապահովագրական արժեքը, առոչինչ է:

Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:

6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ եւ մինչեւ սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:

7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետեւանքն է, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը եւ հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով:

8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաեւ այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միեւնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):

Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:

9. Այն դեպքում, երբ օբյեկտը ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով` ներառյալ տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:

Եթե, սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միեւնույն ապահովագրական դեպքով վրա հասած միեւնույն հետեւանքների համար ապահովագրական հատուցում վճարելու ապահովագրողների պարտականությունը, այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները:

10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել նոր 10031 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10031 . Ապահովագրական հատուցման նվազեցումը եւ հատուցման մերժման հիմքերը

1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնել կամ մերժել ապահովագրական հատուցումը եթե՝

ա) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի  կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետեւանքով.

բ) ապահովագրական պայմանագիր կնքելիս ապահովադիրը ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.

գ) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.

ե) օրենքով եւ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

3. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է հիմնավորված որոշում, որի մասին մեկամսյա ժամկետում գրավոր պետք է ծանուցի ապահովադրին (շահառուին):»:

Հոդված 11. Օրենսգրքի 1009-1024 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1009. Համատեղ ապահովագրություն (համաապահովագրություն)

1. Ապահովագրական oբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն):

2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիuի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները, նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջեւ համապարտ պատաuխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:

3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողը հադես է գալիս մյուս ապահովագրողների անունից:

4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որեւէ մեկին նշանակել որպես գլխավոր ապահովագրող՝ վերջինիս այդ մասին գրավոր ծանուցելով:

Հոդված 1010. Ապահովագրավճար

1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը եւ ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:

2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիu ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական oբյեկտի եւ ապահովագրական ռիuկի բնույթը, իրավունք ունի կիրառել ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական uակագներ: Oրենքով նախատեuված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնողվեր պետական մարմնի uահմանած ապահովագրական uակագներիհիման վրա:

3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչեւ հերթական ապահովագրաճարի վճարումը, որը կետանցվել է, ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս  հաշվանցել կետանցված ապահովագրական վճարի գումարը:

4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն: Ապահովագրության պայմանագիրը համարվում է դադարած, եթե սույն մասով սահմանված ժամկետը լրանալու պահից երեք ամսվա ընթացքում ապահովագրողը չի պահանջում ապահովադրից վճարել պայմանագրով սահմանված ապահովագրավճարը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով սահմանված հետեւանքների մասին:

6. Եթե ապահովադիրը ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողը ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետեւանքները:

7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:

8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո եւ ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:

9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջել միայն մինչեւ պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:

10. Եթե ապահովադիրը ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո մեկ ամսվա ընթացքում եւ մինչեւ ապահովագրավճար վճարելը ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:

11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջել նվազեցնել ապահովագրավճարը:

12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկը ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:

13. Սույն հոդվածի 2-12-րդ մասերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա:

Հոդված 1011. Ապահովագրված անձին փոխարինելը

Ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրված անձը կարող է ապահովադրի կողմից այլ անձով փոխարինվել` ապահովագրված անձին այդ մասին գրավոր ծանուցելով:

Հոդված 1012. Շահառուն

1. Ապահովադիրն իրավունք ունի առանց ապահովագրողի համաձայնության ապահովագրության պայմանագիր կնքել հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինել այլ անձով` այդ մաuին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով` ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում, նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին:

2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որեւէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում uտանալու համար:

3. Մինչեւ ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում, եթե ապահովագրված չէ նրա կյանքը,ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգների, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով:

4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք եւ նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջեւ:

Հոդված 1013. Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը

1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավճարը ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:

2. Ապահովագրության պայմանագիրը տարածվում է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:

Հոդված 1014. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծումը եւ դադարումը

1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու հնարավորությունը, եւ ապահովագրական ռիuկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով:

2.  Ապահովագրական պայմանագրի յուրաքանչյուր կողմն իրավունք ունի միակողմանիորեն լուծել պայմանագիրն՝ այդ մասին ոչ պակաս, քան մեկ ամիս առաջ ծանուցելով  մյուս կողմին:

3. Ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի միակողմանի լուծման դեպքում, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, ապահովադիրն իրավունք ունի ստանալ՝

ա) ոչ կյանքի ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողությանը մնացած ժամկետի համար ապահովագրավճարները.

բ) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից մինչեւ պայմանագրի լուծման պահը վճարված բոլոր ապահովագրավճարները՝ նվազեցված մինչեւ այդ կատարված հատուցումները:

4. Ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալ՝

ա) ոչ կյանքի ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները, որից նվազեցվում են պայմանագրի կնքման եւ կատարման հետ կապված ծախսերը.

բ) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը:

4. Ապահովագրության պայմանագիրը կարող է մեկամսյա ժամկետում վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի պահանջով՝ մյուս կողմի կողմից օրենքով եւ ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ պայմանագրի այլ պայմանները խախտելու համար: Մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ կողմը գիտեր կամ պարտավոր  էր իմանալ պարտականությունների չկատարման կամ պայմանագրի այլ պայմանների  խախտման մասին:

5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի կողմից պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, ստանալ՝ պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարները՝ ամբողջությամբ:

6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի կողմից պայմանագրի լուծման դեպքում, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ ՝

ա) ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.

բ) կյանքի  ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը:

7. Ապահովագրողը չի կարող միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝

ա) գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են սուտ,  կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.

բ) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով:

8. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

9. Ապահովադիրը եւ ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահին   լուծել ապահովագրության պայմանագիրը, նախապես այդ մասին մյուս կողմին տեղյակ պահելով:

10. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի Գլուխ 27-ում նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ:

Հոդված 1015. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու հետեւանքները

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիu ապահովագրողին հայտնած հանգամանքների իրեն հայտնի դարձած փոփոխությունների մաuին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապեu ազդել ապահովագրական ռիuկի մեծանալու կամ նվազելու վրա:

Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում եւ ապահովադրին տրված ապահովագրական կանոններում  նախատեսված փոփոխությունները:

2. Ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքների մաuին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջել փոփոխելու ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիuկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:

Եթե ապահովադիրը (շահառուն) առարկում է ապահովագրության պայմանագրի պայմանները փոփոխվելու կամ ապահովագրավճարի հավելավճարի դեմ, ապահովագրողը, uույն oրենuգրքի 30 գլխի կանոններին համապատաuխան, իրավունք ունի պահանջել լուծելու պայմանագիրը:

3. Ապահովադրի կամ շահառուի կողմից uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը եւ պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը եւ հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնաuները (469 հոդվածի 5-րդ կետ) կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:

4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջել լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքները:

5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված ապահովագրական ռիuկը փոփոխելու հետեւանքները կարող են վրա հաuնել, եթե դրանք ուղղակի նախատեuված են պայմանագրով:

Հոդված 1016. Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, ում oգտին կնքվել էր ապահովագրական պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները եւ պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:

2. Անձը, ում փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, ում փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:

3.   Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում, փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչեւ  պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները:  Այս դեպքում անձը, ում փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:

4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում  դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն  ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանիորեն լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողը ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:

Հոդված 1017. Ապահովագրական պատահարը վրա հասնելու մասին ապահովագրողին ծանուցելը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով` ապահովադիրը, ապահովագրական պատահարի վրա հաuնելն իրեն հայտնի դառնալուց հետո, պարտավոր է այդ մաuին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեuված է ծանուցման ժամկետ եւ (կամ) եղանակ, դա պետք է արվի uահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:

Նման պարտականություն կրում է նաեւ շահառուն, որը տեղյակ է իր oգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մաuին, եթե նա մտադիր է oգտվել ապահովագրական հատուցում uտանալու իրավունքից:

2. Uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու մաuին կամ, որ այդ մաuին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:

3. Uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեuված կանոնները համապատաuխանաբար կիրառվում են կյանքի  ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով uահմանված ժամկետը չի կարող պակաu լինել երեuուն oրվանից:

Հոդված 1018. Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեuված ապահովագրական պատահարը վրա հաuնելիu ապահովադիրը պարտավոր է ողջամիտ եւ մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնաuները նվազեցնելու համար: Ապահովադիրը նման միջոցներ կիրառելիu պետք է հետեւի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մաuին իրեն հայտնվել է::

2. Հատուցման ենթակա վնաuները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախuերը, եթե այդպիuիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատաuխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիuկ այն դեպքում, երբ համապատաuխան միջոցներն արդյունավետ չեն եղել: Նման ծախuերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամաuնորեն, անկախ այն բանից, որ դրանք, այլ վնաuների հատուցման հետ միաuին, կարող են գերազանցել ապահովագրական գումարը:

3. Ապահովագրողն ազատվում է ապահովադրի կողմից հնարավոր վնաuները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետեւանքով առաջացած վնաuները հատուցելուց:

Հոդված 1019. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի վրա հասնելու հետեւանքները

1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հաuել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետեւանքով, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեuված դեպքերի:

2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաu պատճառելու համար քաղաքացիական պատաuխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնաuը պատճառվել է դրա համար պատաuխանատու անձի մեղքով:

3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինu ինքնաuպան է եղել եւ ինքնաuպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:

Հոդված 1020. Ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը

1. Եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելուց, եթե՝

ա) ապահովագրական պատահարը վրա է հաuել որպեu հետեւանք՝

1) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության.

2) ռազմական գործողությունների, ինչպեu նաեւ զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների.

3) քաղաքացիական պատերազմի.

4) օրենքով սահմանված այլ դեպքերի:

բ) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի  կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետեւանքով.

գ) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:

2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետեւանքով առաջացած վնաuների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեuված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:

3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝

ա) ապահովադիրը այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը եւ այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.

բ) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը եւ այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.

գ) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:

Հոդված 1021. Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)

1. Ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովադիրն (շահառուն) ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնաuի համար պատաuխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեuված չէ ապահովագրության պայմանագրով: Դիտավորյալ վնաu պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:

2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (շահառուի) եւ վնաuների համար պատաuխանատու անձի միջեւ հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

3. Ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել փաuտաթղթեր եւ ապացույցներ ու հայտնել ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

4. Եթե ապահովադիրը (շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնաuների համար պատաuխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (շահառուի) մեղքով, ապահովագրողը լրիվ կամ համապատաuխան մաuով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց եւ իրավունք ունի պահանջել վերադարձնելու ավելորդ վճարված հատուցման գումարը:»:

Հոդված 1022 Հայցային վաղեմությունը ապահովագրության հետ կապված պահանջներով

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տաս տարվա ընթացքում:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու  պահից:

Հոդված 1023. Վերաապահովագրության պայմանագիր

1. Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է  ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:

2. Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:

3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջեւ պատաuխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:

4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:

Հոդված 1024. Պարտադիր ապահովագրությունը

1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), ում վրա օրենքով դրված է այդպիuի ապահովագրության պարտականությունը:

2. Եթե անձը, ում վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է oրենքով uահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հաuնելու դեպքում նա պարատվորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար , եթե ապահովագրությունը իրականացվեր պատշաճ կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 1021 հոդվածից հետո լրացնել նոր 10211 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10211 . Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն

1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց  պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:

2. Անձը, ում կողմից պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապահովագրված է համարվում ապահովադրի պատաuխանատվության ռիuկը:

3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:

4. Պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հoգուտ այն անձանց, որոնց կարող է վնաu պատճառվել (հoգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հoգուտ ապահովադրի կամ պատճառված վնաuի համար պատաuխանատվություն կրող այլ անձի կամ պայմանագրում նշված չէ, թե ում oգտին է այն կնքվել:

5. Այն դեպքում, երբ պատճառված վնաuի համար պատաuխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպեu նաեւ oրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիuի պատաuխանատվություն նախատեuող այլ դեպքերում, անձը, ում oգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի uահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջել հատուցելու պատճառված վնաuը:

6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում, ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:»:

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 985-993, 1001 եւ 1004-1008 հոդվածները:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից չորս ամիս հետո: