Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 6-րդ կետը «Բանկերի» բառից հետո լրացնել «եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին օրենքով նախատեսված դեպքերի » բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 983 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 983. Ապահովագրությունը, դրա դասակարգումը
1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի եւ(կամ) ապահովագրական վկայագրով:
2. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր եւ պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունը ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ` ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեuակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն oրենսգրքով, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով եւ պարտադիր ապահովագրության մաuին համապատաuխան oրենքներով:
3. Այն դեպքերում, երբ որոշակի անձանց վրա oրենքով պարտականություն է դրվում` որպեu ապահովադիրներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին իրականացնել կյանքի կամ ոչ կյանքի պարտադիր ապահովագրություն, այն իրականացվում է uույն գլխի դրույթներին եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատաuխան պայմանագիր կնքելու միջոցով:
4. Oրենքով կարող են նախատեuվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի եւ ոչ կյանքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):
5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեսակներով, դասերով եւ դրանց համապատասխան ենթադասերով ապահովագրություն:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր 9831 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 9831 . Ապահովագրության տարրերը
1. Ապահովադիրը ապահովագրողի հետ ապահովագրության պայմանգիր կնքած անձն է:
2. Ապահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
3. Շահառուն ապահովագրական պատահարի տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումը ստանալու իրավունք ունեցող անձն է:
4. Ապահովագրության օբյեկտը ապահովագրման ենթակա գույքային եւ անձնական շահերն են:
5. Ապահովագրական ռիսկը առաջանալու որոշակի հավանականությամբ եւ պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետեւանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
6. Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալիս ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
7. Ապահովագրական գումարը ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
8. Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով եւ պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
9. Ապահովագրական պատահարը ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
10. Ապահովագրական uակագինը uահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մաuնակցության չափն է վնաuի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են.
ա) Պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների կամ կորուuտների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեuված չհատուցվող գումարի չափը, եւ պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը:
բ) Ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
Հոդված 7. Օրենսգրքի 994-1000 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 994. Ապահովագրողներ
1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
2. Ապահովագրողների եւ դրանց գործունեության վերաբերյալ պահանջները,նրանց լիցենզավորման, պետական կարգավորման եւ վերահuկողության իրականացման կարգը uահմանվում է «Ապահովագրության մաuին» oրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 995. Ապահովադրի եւ շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը:
1. Հoգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը` այդ թվում այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում oգտին կնքվել է պայմանագիրը:
2. Նախքան ապահովագրական հատուցում կատարելը ապահովագրողն իրավունք ունի շահառուից (ներառյալ այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է) պահանջել ապահովագրության պայմանագրով ապահովադիր կողմի (ներառյալ ապահովադրի, ապահովագրված անձի եւ շահառուի) ստանձնած պարտականությունների կատարում, որոնք այդ կողմը չի կատարել, սակայն պարտավոր էր կատարել այդ պահի դրությամբ: Եթե շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մաuին պահանջ է ներկայացնում, ապահովադիր կողմի նախապես կատարման ենթակա պարտականությունները չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետեւանքների ռիuկը կրում է շահառուն:»:
Հոդված 996. Ապահովագրության պայմանագիր
1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճար) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին) որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական եւ(կամ) պատահական բնույթ եւ կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի եւ ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
3. Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի սույն գլխով եւ օրենքով սահմանված էական պահանջները:
4. Ապահովագրության պայմանագրի եւ (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով եւ վերջինիս տրամադրել պայմանագրի եւ (կամ) վկայագրի կրկնօրինակը:
5. Անձնական ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է, մյուu կողմի (ապահովադրին)` պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճար) դիմաց, միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը) ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաu պատճառելու, նրա որոշակի տարիքի հաuնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեuված այլ իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու դեպքերում:
Ապահովագրական հատուցում uտանալու իրավունք ունի այն անձը, ում oգտին պայմանագիրը կնքվել է(շահառու):
Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հoգուտ ապահովագրված անձի (շահառուի), եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպեu շահառու: Առանց ապահովագրված անձի գրավոր համաձայնության ապահովագրված անձ չհանդիսացող ապահովադիրը կամ երրորդ անձը ամեն դեպքում շահառու լինել չեն կարող: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
Ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները: Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրված անձի մահվան դեպքում շահառու հանդիսացող այլ անձինք, եթե ապահովագրության պայմանագրով ապահովադիր է հանդիսանում ապահովագրված անձը:
6. Գույքի ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց, պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս, մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին) հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետեւանքով պատճառված կամ ապահովադրի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
Գույքի ապահովագրության պայմանագրով գույքը կարող է ապահովագրվել հoգուտ այն անձի (ապահովադրի կամ շահառուի), ով oրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի: Ապահովադրի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգռվածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
7. Ձեռնարկատիրական ռիuկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովադրի ձեռնարկատիրական ռիuկը, եւ տվյալ պայմանագրով շահառու կարող է հանդիսանալ միայն ապահովադիրը: Ապահովադիր չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիuկի ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:
Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր ապահովագրության պայմանագրով
1. Միատարր ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում եւ միանման պայմաններով կարող է ապահովագրողի եւ ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:
2. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս անհապաղ, հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
3. Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
4. Ապահովագրական վկայագրերը ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին:
Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի եւ վկայագրի պարտադիր պայմանները
1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են.
ա) ապահովագրության օբյեկտը,
բ) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը,
գ) ապահովագրական գումարի չափը,
դ) ապահովագրական հատուցման կարգը,
ե) ապահովագրավճարի չափը,
զ)ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի եւ/կամ շահառուի կողմից ապահովգրողին տեղեկացնելու կարգը եւ ժամկետները,
է) վնասի գնահատման կարգը,
զ)ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում եւ կարգով չվճարելու հետեւանքները:
2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաեւ՝
ա) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը,
բ) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման եւ վաղաժամկետ լուծման կարգը,
գ) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին,
դ) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետեւյալ վավերապայմանները՝
ա) ապահովագրության վկայագրի համարը,
բ) ապահովագրողի անվանումը եւ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն,
գ) ապահովադրի (շահառուի) անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.
դ) ապահովագրության համապատասխան դասը եւ ենթադասը,
ե ) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը,
զ) ապահովադրի ստորագրությունը, կնիքը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է) եւ նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին,
է) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, ընկերության կնիքը կամ դրանց ֆաքսիմիլային վերարտադրությունները,
ը) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը,
թ) ապահովագրական գումարի չափը,
ժ) ապահովագրական պատահարը (պատահարների) կամ իրադարձությունը որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը,
զ) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի եւ/կամ շահառուի կողմից ապահովգրողին տեղեկացնելու կարգը եւ ժամկետները:
4. Ապահովագրական պայմանագրերի եւ վկայագրերի գրանցումը եւ հաշվառումը իրականացվում է ապահովագրողի կողմից: Իրավասու պետական մարմինը կարող է սահմանել ապահովագրության պայմանագրերի եւ վկայագրերի գրանցման եւ հաշվառման կարգ:
Հոդված 999. Ապահովագրության պայմանագրի պայմանները ապահովագրության ընդհանուր պայմաններով որոշելը:
1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:
2. Ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող եւ ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը եւ այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում՝ պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը եւ ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումը առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանգրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը եւ այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանգիրը անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
Հոդված 1000. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները:
1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիu ապահովադիրը ապահովագրողի պահանջով (գրավոր) պարտավոր է նրան տեղեկություններ հայտնել (գրավոր) ապահովագրական պատահարի տեղի ունենալու եւ դրա արդյունքում հնարավոր վնաuի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երեւան գալու իրեն հայտնի հավանականության մաuին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված էական տեղեկություններ բացահայտելու պահանջը ապահովագրողի հայեցողությունն է եւ ապահովադիրը նման կոնկրետ պահանջի բացակայության պայմաններում՝ ապահովագրական պայմանգիրը ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատվություն չի կրում տեղեկատվության չբացահայտման համար:
3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ ապահովադիրը uույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների մաuին ապահովագրողին հայտնել է ակնհայտ uուտ տեղեկություններ, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը եւ կիրառելու uույն oրենuգրքի 313 հոդվածի 2-րդ մասում նախատեuված հետեւանքները:»:
4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովադրի պատաuխանների բացակայությամբ, ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչելու` վկայակոչելով ապահովադրի կողմից համապատաuխան հանգամանքները չհայտնելու փաuտը:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել նոր 10001 եւ 10002 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10001 . Ապահովագրական պատահար
1. Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմել անկախ փորձագետների՝ այդ թվում արտասահմանյան փորձագետի, ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու եւ վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվել վերջիններիս եզրակացությունների վրա:
2. Պետական մարմինները, կազմակերպությունները եւ բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն՝ բացառությամբ պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կազմող եւ օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:
3. Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննել ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավել այլ անձանց:
Հոդված 10002 . Ապահովագրական ռիսկի գնահատումը:
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրել եւ զննել ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:
2. Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:
3. Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:»:
Հոդված 9. Օրենսգրքի 1002-1003 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1002. Ապահովագրության գաղտնիությունը
Ապահովագրողն իրավունք չունի հրապարակել իր մաuնագիտական գործունեության արդյունքում ապահովադրի, ապահովագրված անձի եւ շահառուի մաuին իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Ապահովագրողը, ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված` խախտված իրավունքների տեuակից եւ (կամ) դրանց խախտման բնույթից, պատաuխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 1003. Ապահովագրական գումար եւ ապահովագրական արժեք
1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի եւ ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Գույքային ապահովագրության պայմանագրում նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական ) արժեքը:
Ապահովագրական արժեքը ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի շուկայական (իրական) արժեքն է:
3. Այն դեպքում, երբ գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկությունների ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, մյուս կողմը իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը եւ պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները եւ ծախսերը:
4. Այն դեպքում, երբ գույքը ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնել լրացուցիչ ապահովագրություն` նաեւ այլ ապահովագրողի մոտ, բայց միայն ընդհանուր ապահովագրական գումարի` բոլոր ապահովագրական պայմանագրերով տվյալ գույքի ապահովագրական արժեքը չգերազանցող չափով:
5. Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, ապա գույքին պատճառված վնասը հատուցման է ենթակա միայն ապահովագրական արժեքի չափով:
Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ եւ մինչեւ սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:
7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետեւանքն է, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը եւ հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով:
8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաեւ այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միեւնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):
Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:
9. Այն դեպքում, երբ օբյեկտը ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով` ներառյալ տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:
Եթե, սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միեւնույն ապահովագրական դեպքով վրա հասած միեւնույն հետեւանքների համար ապահովագրական հատուցում վճարելու ապահովագրողների պարտականությունը, այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները:
10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը:»:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել նոր 10031 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10031 . Ապահովագրական հատուցման նվազեցումը եւ հատուցման մերժման հիմքերը:
1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնել կամ մերժել ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
ա) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետեւանքով.
բ) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
գ) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է պատճառաբանված որոշում, որն 5-օրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է ապահովադրին (շահառուին)` նրա մշտական բնակության հասցեյով:
Հոդված 11. Օրենսգրքի 1009-1024 հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1009. Համատեղ ապահովագրություն (համաապահովագրություն)
1. Ապահովագրական oբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն):
2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիuի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները, նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջեւ համապարտ պատաuխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:
3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողը ապահովադրի հետ հարաբերություններում հադես է գալիս մյուս ապահովագրողների անունից:
4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որեւէ մեկին դիտարկել որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր ձեւով:
Հոդված 1010. Ապահովագրավճար
1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը եւ ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:
2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիu ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական oբյեկտի եւ ապահովագրական ռիuկի բնույթը, իրավունք ունի կիրառել ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական uակագներ: Oրենքով նախատեuված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնողվեր պետական մարմնի uահմանած ապահովագրական uակագներիհիման վրա:
3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչեւ հերթական ապահովագրաճարի վճարումը, որը կետանցվել է, ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս հաշվանցել կետանցված ապահովագրական վճարի գումարը:
4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն:
5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով սահմանված հետեւանքների մասին:
6. Եթե ապահովադիրը ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողը ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետեւանքները:
7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:
8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո եւ ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:
9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջել միայն մինչեւ պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:
10. Եթե ապահովադիրը ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո մեկ ամսվա ընթացքում եւ մինչեւ ապահովագրավճար վճարելը ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:
11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջել նվազեցնել ապահովագրավճարը, ինչը չի տարածվում սակայն մինչեւ այդ պահանջը վճարված կամ վճարվելիք ապահովագրավճարների վրա:
12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկը ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:
13. Սույն հոդվածի 2-12-րդ մասերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա:
Հոդված 1011. Ապահովագրված անձին փոխարինելը
Ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրված անձը կարող է ապահովադրի կողմից փոխարինվել այլ անձով ` ապահովագրված անձին այդ մասին գրավոր ծանուցելով:
Հոդված 1012. Շահառուն
1. Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքել հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինել այլ անձով` այդ մաuին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով` ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում, նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին:
2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որեւէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում uտանալու համար:
3. Մինչեւ ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում ( եթե ապահովագրված չէ նրա կյանքը) ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգներին, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով:
4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք եւ նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջեւ:
Հոդված 1013. Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը
1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավճարը ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:
2. Ապահովագրության պայմանագիրը տարածվում է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:
Հոդված 1014. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը եւ դրա իրավական հետեւանքները:
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու հնարավորությունը, եւ ապահովագրական ռիuկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով:
2. Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծել պայմանագիրն՝ այդ մասին ոչ պակաս, քան տասնհինգ օր առաջ ծանուցելով ապահովագրողին:
3. Ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալ՝
ա) ոչ կյանքի եւ կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները,
բ) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը:
4. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը թույլ է տվել ապահովագրության պայմանագրի էական խախտում`, խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, ստանալ պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների եւ ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը: Եթե մինչեւ սույն կետի համաձայն պայմանագիրը լուծելու օրը ապահովագրական հատուցում չի կատարվել, ապա ապահովադիրը իրավունք ունի ապահովագրավճարները ետ ստանալ ամբողջությամբ: Եթե պայմանագրի լուծման հիմք հանդիսացած խախտումը պայմանագրով վճարման ենթակա հատուցման ոչ լրիվ կատարումն է, ապա ապահովադիրը իրավունք ունի ետ ստանալ ապահովագրավճարները ամբողջությամբ:
6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում, եւ եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ ՝
ա) ոչ կյանքի եւ կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.
բ) կյանքի կուտակային ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը, վճարված ապահովագրական հատուցումները:
8. Ապահովագրողը չի կարող միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝
ա) գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են ապակողմնորոշիչ, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
բ) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով:
9. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
10. Ապահովադիրը եւ ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահին լուծել ապահովագրության պայմանագիրը, նախապես այդ մասին մյուս կողմին տեղյակ պահելով:
11. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի Գլուխ 27-ում նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ:
Հոդված 1015. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու հետեւանքները
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիu ապահովագրողին հայտնած հանգամանքների իրեն հայտնի դարձած փոփոխությունների մաuին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապեu ազդել ապահովագրական ռիuկի մեծանալու կամ նվազելու վրա:
Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում եւ ապահովադրին տրված ապահովագրական կանոններում նախատեսված փոփոխությունները:
2. Ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքների մաuին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջել փոփոխելու ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիuկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:
3. Ապահովադրի կամ շահառուի կողմից uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը եւ պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը եւ հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնաuները (469 հոդվածի 5-րդ կետ) կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:
4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջել լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքները:
5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիuկը աճելու կամ նվազելու uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված իրավական հետեւանքները առաջանում են միաւյն եթե դրանք ուղղակիորեն նախատեuված են պայմանագրով:
Հոդված 1016. Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը:
1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, ում oգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները եւ պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:
2. Անձը, ում փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանիորեն լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, ում փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում, փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչեւ պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, ում փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:
4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանիորեն լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողը ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:
Հոդված 1017. Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով` ապահովադիրը, ապահովագրական պատահարի վրա հաuնելն իրեն հայտնի դառնալուց հետո, պարտավոր է այդ մաuին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեuված է ծանուցման ժամկետ եւ (կամ) եղանակ, դա պետք է արվի uահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
Նման պարտականություն կրում է նաեւ շահառուն, որը տեղյակ է իր oգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մաuին, եթե նա մտադիր է oգտվել ապահովագրական հատուցում uտանալու իրավունքից:
2. Uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու մաuին կամ, որ այդ մաuին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
3. Uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեuված կանոնները համապատաuխանաբար կիրառվում են կյանքի ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով uահմանված ժամկետը չի կարող պակաu լինել երեuուն oրվանից:
Հոդված 1018. Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեuված ապահովագրական պատահարը վրա հաuնելիu ապահովադիրը պարտավոր է ողջամիտ եւ մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնաuները նվազեցնելու համար: Ապահովադիրը նման միջոցներ կիրառելիu պետք է հետեւի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մաuին իրեն հայտնվել է::
2. Հատուցման ենթակա վնաuները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախuերը, եթե այդպիuիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատաuխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիuկ այն դեպքում, երբ համապատաuխան միջոցներն արդյունավետ չեն եղել: Նման ծախuերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամաuնորեն, անկախ այն բանից, որ դրանք, այլ վնաuների հատուցման հետ միաuին, կարող են գերազանցել ապահովագրական գումարը:
3. Ապահովագրողն ազատվում է ապահովադրի կողմից հնարավոր վնաuները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետեւանքով առաջացած վնաuները հատուցելուց:
Հոդված 1019. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետեւանքները
1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հաuել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետեւանքով, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեuված դեպքերի:
2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաu պատճառելու համար քաղաքացիական պատաuխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնաuը պատճառվել է դրա համար պատաuխանատու անձի մեղքով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինu ինքնաuպան է եղել եւ ինքնաuպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:
Հոդված 1020. Ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը
1. Եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելուց, եթե՝
ա) ապահովագրական պատահարը վրա է հաuել որպեu հետեւանք՝
1) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության.
2) ռազմական գործողությունների, ինչպեu նաեւ զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների.
3) քաղաքացիական պատերազմի.
4) օրենքով սահմանված այլ դեպքերի:
բ) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետեւանքով.
գ) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետեւանքով առաջացած վնաuների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեuված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում եւ ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝
ա) ապահովադիրը այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը եւ այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.
բ) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը եւ այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.
գ) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:
Հոդված 1021. Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)
1. Եթե այլ բան նախատեuված չէ ապահովագրության պայմանագրով, ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձի, շահառուի) պատճառված վնասից բխող նրա պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաu պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:
2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) եւ վնաuների համար պատաuխանատու անձի միջեւ հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
3. Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքըհավաստող փաստաթղթերը եւ այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
4. Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն)հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնաuների համար պատաuխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապահովագրողը լրիվ կամ համապատաuխան մաuով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց եւ իրավունք ունի պահանջել վերադարձնելու ավելորդ վճարված հատուցման գումարը:»:
Հոդված 1022. Հայցային վաղեմությունը ապահովագրության հետ կապված պահանջներով
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տաս տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից:
Հոդված 1023. Վերաապահովագրության պայմանագիր
1. Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:
2. Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:
3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջեւ պատաuխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:
4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:
Հոդված 1024. Պարտադիր ապահովագրությունը
1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), ում վրա օրենքով դրված է այդպիuի ապահովագրության պարտականությունը:
2. Եթե անձը, ում վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է oրենքով uահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հաuնելու դեպքում նա պարատվորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար , եթե ապահովագրությունը իրականացվեր պատշաճ կարգով:»:
Հոդված 12. Օրենսգրքի 1021 հոդվածից հետո լրացնել նոր 10211 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10211 . Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն
1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:
2. Անձը, ում կողմից պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապահովագրված է համարվում ապահովադրի պատաuխանատվության ռիuկը:
3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:
4. Պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հoգուտ այն անձանց, որոնց կարող է վնաu պատճառվել (հoգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հoգուտ ապահովադրի կամ պատճառված վնաuի համար պատաuխանատվություն կրող այլ անձի կամ պայմանագրում նշված չէ, թե ում oգտին է այն կնքվել:
5. Այն դեպքում, երբ պատճառված վնաuի համար պատաuխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպեu նաեւ oրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիuի պատաuխանատվություն նախատեuող այլ դեպքերում, անձը, ում oգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի uահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջել հատուցելու պատճառված վնաuը:
6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում, ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:»:
Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 985-993, 1001 եւ 1004-1008 հոդվածները:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից չորս ամիս հետո: