Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10792-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247) 159-րդ հոդվածը  լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող սուբյեկտների վերաբերյալ կայացված ակտերի վրա:»:

Հոդված 2. 26.1 գլխի վերնագրի «կամ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 3. 163.1 հոդվածի վերնագրի «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 4. 163.1 հոդվածի 1-ին մասի  «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: