Armenian ARMSCII Armenian
Կ-10792-31.01.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 159-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող սուբյեկտների վերաբերյալ կայացված ակտերի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ գլխի վերնագրի «կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1631 -րդ հոդվածում`

1) վերնագրի «կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել  «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով.

2) 1-ին մասի  «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից   չորս ամիս հետո: