Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, N ՀՕ-186) 19-րդ հոդվածում.
ա) 5.4 կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառերը փոխարինել «700-ապատիկի» բառերով:
բ) 5.41 կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառերը փոխարինել «250-ապատիկի» բառերով.
գ) լրացնել 5.42 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ
«5.42
«յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: