Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10794-31.01.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, N ՀՕ-186) 19-րդ հոդվածում.

ա) 5.4 կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ  «300-ապատիկի» բառերը փոխարինել «700-ապատիկի» բառերով:

բ) 5.41 կետը «կյանքի» բառից հետո լրացնել  «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ  «300-ապատիկի» բառերը փոխարինել «250-ապատիկի» բառերով.

գ) լրացնել 5.42 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ

«5.42 «յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: