Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում`
1) 5.4-րդ կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառերը փոխարինել «700-ապատիկի» բառերով.
2) 5.41 -րդ կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառակապակցությունը փոխարինել «250-ապատիկի» բառակապակցությամբ.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.42 -րդկետով`
«5.42 ) «յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո: