Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» եւ «ժզ» կետերի, 18-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի վերնագրի, 48-րդ հոդվածի, «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում.
ա) առաջին «բանկերի» բառից հետո լրացնել «վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:
բ) «ա» կետի «եւ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերով.
գ) լրացնել «ը1 » կետ հետեւյալբովանդակությամբ.
«ը1 ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով.»:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի «(վարկային կազմակերպության)» բառերը փոխարինել «(վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: