Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10795-31.01.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» եւ «ժզ» կետերի, 18-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի վերնագրի, 48-րդ հոդվածի, «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում.

ա) վերնագրի «բանկերի» բառից հետո լրացնել «,վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

բ) «ա» կետի «եւ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերով.

գ) լրացնել «ը1 » կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«ը1 ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով.»:

դ) Օրենքի 31-րդ հոդվածի «բ» կետում «վերաապահովագրության փոխանցված ապահովագրավճարների չափով» բառերը փոխարինել «վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով» բառերով:»

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը)» բառերը`«(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: