Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունների» բառերով.
2) «ա» կետի «եւ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) «բ» կետի «վերաապահովագրության փոխանցված ապահովագրավճարների չափով» բառերը փոխարինել «վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» եւ «թ» կետերով`
«ը) կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված եւ (կամ) վճարված տոկոսային ծախսերը.
թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:»:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը)» բառերը? «(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո: