Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10796-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» հայաստանի հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) վերնագրի «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի առաջին կետի «եւ վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ բանկեր)» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել «, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում՝ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունը իրականացնում է կյանքի ապահովագրություն, եւ ոչ կյանքի ապահովագրական պայմանագրերից բխող պահանջները, եթե ապահովագրական ընկերությունն իրականցնում է ոչ կյանքի ապահովագրություն» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: