Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10797-31.01.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «եւ վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով:

Հոդված 2.  36-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերության «եւ վարկային կազմակերպությունների»  բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով, իսկ 34-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել ժե) կետ՝ հետեւյալ բովանդակությամբ «ժե) իրացնել ապահովագրական վկայագրեր եւ(կամ) պայամանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ:»

Հոդված 3. 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի «եւ վարկային կազմակերպությունների»  բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով:

Հոդված 4. 72-րդ հոդվածի 2-րդ մասի «եւ վարկային կազմակերպությունների»  բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: