Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10798-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում.

ա) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. ««Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:

բ) լրացնել «լա» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «լա) իրականացնում է «Ապահովագրության եւ պահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «պարունակում» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածում

ա) 5-րդ մասում «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերություններում ապահովագրական գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապեu oրենքով նախատեuված հիմքերով եւ կարգով:» բառերը.

բ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

« 6. Բանկերում կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:».

գ) 7-րդ մասում «Բանկ» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն» բառերը.

Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածում.

ա) 1-ին մասի «ժե» կետում «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների» բառերը.

բ) 6-րդ մասում «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել

«, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերը՝ համապատասխան հոլովումներով:

Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկի» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության» բառերը.

Հոդված 4. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստում «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել«, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերը՝ համապատասխան հոլովումներով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից  4 ամիս հետո: