Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում.
ա) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:
բ) լրացնել «լա» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«լա) իրականացնում է «Ապահովագրության եւ պահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «պարունակում» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածում
ա) 5-րդ մասում «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերություններում ապահովագրական գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապեu oրենքով նախատեuված հիմքերով եւ կարգով:» բառերը.
բ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
« 6. Բանկերում կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:».
գ) 7-րդ մասում «Բանկ» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն» բառերը.
Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածում.
ա) 1-ին մասի «ժե» կետում «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների» բառերը.
բ) 6-րդ մասում «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել
«, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերը՝ համապատասխան հոլովումներով:
Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկի» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության» բառերը.
Հոդված 4. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստում «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել«, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերը՝ համապատասխան հոլովումներով:
«Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդված 2-րդ մասի «գ» կետի «բանկերի» բառից հետո ավելացնել «,ապահովագրողների» բառերը:»
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: