Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107910-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 մայիuի 2001 թվականի, ՀO-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4-րդ կետում «կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ ենթադասերով» բառերով:

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 4.1-րդ կետում « ոչ կյանքի ապահովագրության իրականացում» բառերից հետո լրացնել «՝«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով եւ ենթադասերով» բառերով:

Հոդված 2. 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժինը լրացնել 11-րդ կետով «կյանքի վերապահովագրության իրականացում» վերնագրով.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 11-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «ԿԲ» տառերով, 4-րդ սյունակը՝«Բ» տառով, 6-րդ սյունակը՝ «Փ» տառով, 8-րդ սյունակը՝ «Ո» տառով, իսկ 9-րդ սյունակը «Հ» տառով:

Հոդված 3. 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում ՝

ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժինը լրացնել 12-րդ կետով «ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում» վերնագրով.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 12-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «ԿԲ» տառերով, 4-րդ սյունակը՝«Բ» տառով, 6-րդ սյունակը՝ «Փ» տառով, 8-րդ սյունակը՝ «Ո» տառով, իսկ 9-րդ սյունակը «Հ» տառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետո: