Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1080-31.01.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001թ. ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների՝ 12-րդ՝ «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնի՝

ա/ 8-րդ կետի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ սյունակներից հանել «Փ», «Ո» եւ «Վ» տառերը.

բ/ 14- րդ կետի 2-րդ սյունակից հանել «, դրանց» բառը, 6-րդ սյունակիցհանել «Փ» տառը:

Տեղեկանք - հիմնավորում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման 2005-2006 թվականների փորձը ցույց տվեց, որ լիցենզավորման ենթական գործունեության որոշ տեսակների լիցենզավորման գործընթացը հնարավոր է պարզեցնել, առանց նվազեցնելու միջուկային եւ ճառագայթային անվտանգության մակարդակը:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ բաժնի՝

- 8-րդ կետից (ներմուծում կամ արտահանում՝ միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների,հատուկ տեխնոլոգիաների)  հանել փորձաքննության, մասնագիտական որակավորման ստուգման եւ լիցենզավորման ենթակա գործունեությունը որոշակի վայրում իրականացնելու պահանջները, քանի որ ներմուծման եւ արտահանման ժամանակ դիտարկվում էայդ գործունեության տնտեսական նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը (էներգետիկ, բժշկական, արդյունաբերական, գիտական կարիքների համար): Անվտանգության տեսակետից կարեւոր խնդիրները կարգավորվում եններմուծվող ապրանքների օգտագործման, պահեստավորման, փոխադրման գործունեությունների լիցենզավորման եւսահմանված կարգով պետական գրանցման, հաշվառման եւ հսկողության ժամանակ:

- 14-րդ կետի 2-րդ սյունակից (ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն) հանել «, դրանց» բառը, քանի որ վերոհիշյալ գործունեության լիցենզավորման համար լիովին բավարար է դրանց փաստաթղթերի փորձաքննությունը: