Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1081-01.02.2007-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2003 թվականի սեպտեմբերի 24-ի, ՀՕ-1-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1. Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղեկանքի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1 մասով սահմանված տեղեկանքը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա) 1-ին կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1 մասով սահմանված տեղեկանք» բառերով:

բ) 2-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1 մասով սահմանված տեղեկանք» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: