Armenian ARMSCII Armenian
Կ-1081-01.02.2007-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ մասով.

«31 . Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղեկանքի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: »:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի9-րդ հոդվածի 31 -րդ մասով սահմանված տեղեկանքը:»:

Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`

ա) 1-ին կետը «քարտ» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31 -րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով.

բ) 2-րդ կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 31 -րդ մասով սահմանված տեղեկանք» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: